Լшցելու չափ ծիծաղելի . Ադրբեջանի հրշեջները , «Շոու» են նկարահնում Թուրքիայի հրդ եհների ֆոնին . «մենք թույլ չենք տա, Թուրքիայի դրոշն այրվի» . (տեսանյութ)

Թուրքիայում գտնվող ադրբեջանցի հրշեջ -փրկարարները յուրաքանչյուրը իր համար փրկել են մեկական Թուրքական դրոշ: Այս մասին հաղորդում է «Ինֆոտեկա24»-ը:

«Որտե՞ղ եք գտել դրոշը»: – հարցնում է թուրք լրագրողը: «Նա այն տանն էր , տունը չփրկեցինք , բայց դրոշը փրկեցինք», – պատասխանում է ադրբեջանցի հրշեջը:

Ուշագրավ է , որ Ադրբեջանցի հրշեջները փորձում են թուրք լրագրողի հարցերին պատասխանել իսկական թուրքերենով , ոչ թե ադրբեջաներեն:

«Դա չի шյ րվի, մենք թույլ չենք տա, որ դրոշն այ րվի», – շարունակում է ադրբեջանցի հրշեջը:

– Ինչպե՞ս գտաք Թուրքիայի դրոշը:

– Տունը шյ-րվnւմ էր, ես կարողացա հանել միայն Թուրքիայի դրոշը: Ես մտա տուն, մարդ չկար: Ես տեսա Թուրքիայի դրոշը և դրոշը վերցրի այնտեղից: Որքան կարեւոր է մարդու կյանքը, այնքան էլ դրոշը:

– Ի՞նչ է ձեզ համար Թուրքիան եւ թուրքական դրոշը:

– Այո, մեզ համար ոչ մի տարբերություն չկա թուրքական դրոշի կամ ադրբեջանականի: Թուրքիան մեր եղբայրն է: Թուրքիան և Ադրբեջանը միշտ եղել են եղբայրներ և այդպես էլ կմնան: Ավելին, մենք տեսանք, որ երեք ադրբեջանցի հրշեջ փшխչnւմ էին , բայց յուրաքանչյուրը իր ձեռքին ուներ Թուրքիայի դրոշը , մեկը համբուրում է և դրոշը քսում էր ճակատին:Կարծես դա Սուրբ Ղուրանն է:

Մեկ այլ ադրբեջանցի հրշեջ ՝ Թուրալ Մամեդովը, ասում է. «Մենք եղբայրներ ենք, մենք ադրբեջանցիներ ենք, բոլորը եղբայրներ են»:

«Ի՞նչ եք զգում, երբ վերցնում եք Թուրքիայի դրոշը», – հարցնում է թուրք լրագրողը:

«Թուրքիայի դրոշը մեր դրոշն է, մեզ համար տարբերություն չկա Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների միջև», – պատասխանում է ադրբեջանցի հրշեջը և ինչ -որ տեղ փախչում:

Ընդհանուր պատկերն այնպիսի տպավորություն է ստեղծում, որ Ադրբեջանը իր հրշեջներին ուղարկել է Թուրքիա քարոզչական տեսաֆիլմերը նկարահանելու համար: