Փшշինյшնի шնփпխшրինելին ՊԵԿ-ում. ինչպես ջրվեցին «Նակոլկա Շուշո»-ի հետ шռնչվող սկшնդшլները

Վերջին շրջանում ԱԱԾ-ն ակտիվորեն հրապարակում է տեղեկություններ` կապված ՊԵԿ-ում տարբեր կալիբրի պաշտոնյաների ձերբակալման հետ: Որպես կանոն նրանք բոլորը մեղադրվում են կաշառք պահանջելու և ստանալու մեջ: Սակայն, ինչպես գիտենք, մաքսային ոլորտի կուռացիան ՊԵԿ-ում հանձնված է Շուշանիկ Ներսիսյանին, ով համատեղության կարգով նաև Փաշինյանների ընտանիքի մտերիմն է: Վերջինիս անվան հետ ևս բազմաթիվ սկանդալային պատմություններ են կապվում, որոնք, սակայն, պատմությունից այն կողմ չեն գնում:

Ամիսներ առաջ ակտիվացած, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր տեսանյութերում մեղադրում էր ՀՀ վարչապետին մաքսանենգության մեջ: Ընդ որում, ըստ Մինասյանի, մաքսանենգությունը, բնականաբար, պետք է ունենար կտուր ՊԵԿ-ում, և այդ կտուրն էլ իր հերթին հանդիսանում էր ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը, նույն ինքը՝ Նակոլկա Շուշոն, ում ՊԵԿ-ում համարում են գորշ կարդինալ: Դավիթ Անանյանի հրաժարականից հետո շատերն էին ենթադրում, որ ՊԵԿ հաջորդ ղեկավարը դառնալու է հենց Ներսիսյանը, սակայն, Փաշինյանը չգնաց այդ քայլին, թերևս, այդ քայլի սպասված լինելու պատճառով: Սակայն, դա չի նշանակում, որ Ներսիսյանի դիրքերը ՊԵԿ-ում որևէ կերպ թուլացել են: Մամուլում տարածվեց տեղեկություն, որի համաձայն՝ Անանյանի դեմ տեւական ժամանակ աշխատել է հենց Շուշանիկ Ներսիսյանը: Պարզվում է՝ Արարատյան մաքսատան նախկին ղեկավարը նրա մտերիմն է եղել, բայց Անանյանը ազատել է ու իր մարդուն նշանակել, հենց այդ օրվանից էլ Շուշանիկ Ներսիսյանն աշխատել է այս ուղղությամբ: Մեկ այլ սկանդալ էլ առաջացավ, երբ մամուլը գրեց, որ ՊԵԿ նոր ղեկավարության կողմից նախկին «Նորֆոլկ քոնսալթինգից» ազատվելու նպատակը «Յունիսերվ» ՍՊԸ-ն ստեղծելն էր, որն, ըստ էության, իրականացնելու էր նույն գործառույթները՝ զբաղվելով մաքսային միջնորդական ծառայությամբ: Ըստ որոշ տեղեկությունների` ընկերության հետևում կանգնածներից մեկն էլ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն էր:

Ինչ վերաբերվում է մաքսանենգության մեջ մեղադրանքներին, ապա Ներսիսյանը, ինչպես ասում են, փորձել է գլուխը ազատել՝ ցույց տալով, որ ինքը որևէ կապ չունի վերընշված մեղադրանքների հետ, սակայն, որպես այդպիսին չի բերվել և ոչ մի ապացույց: Միևնույն ժամանակ ԱԱԾ բացահայտումներից երևում է, որ մաքսային ոլորտում կոռուպցիան իրեն զգում է ինչպես տանը և արդյոք՞ դա տեղի է ունենում առանց վերևների իմացության, զուտ ցածր ու միջին պաշտոնյաների՝ արագ հարստանալու ցանկությունից դրդված: Թե՞ պարզապես այսպիսով փորձում են մաքրել ավելի խոշոր ձկներին՝ մեղադրանք ներկայացնելով հենց այդ նույն ցածր ու միջին պաշտոնյաներին:

Շուշանիկ Ներսիսյանը թերևս միակ բարձրաստիճան պաշտոնյան է ՊԵԿ-ում, ում շրջանցել են բոլոր կադրային ջարդերը: Եվ այսօր էլ դժվար է պատկերացնել, որ Ներսիսյանը կհեռանա ՊԵԿ-ից: Եթե անգամ ներքաշված չէր վերոնշյալ սխեմաների մեջ, ապա առնվազն ահռելի ինֆորմացիայի է տիրապետում այն բոլոր ապօրինությունների մասին, որոնք տեղի են ունեցել վերջին երկու տարիների ընթացքում ՊԵԿ-ում ՝ տնտեսական ոլորտում և դժվար թե վերջինիս խոսելը Փաշինյանի համար ցանկալի լինի…