Սшհմռկեցուցիչ դեպք Սևшնում.վրшերթի ենթшրկված կնпջ մшրմինը…

Օգոստոսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 64-ամյա Ռաֆայել Բադալյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 38-ամյա Գայանե Փիլոսյանին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածի մարմինը մի քանի մասերի է բաժանվել: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Գեղարքունիքի մյարզային վարչության պետ Արթուր Մկրչտյանն ու ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրեն Ջանիկյանը: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվակով՝ ջոկատի հրամանատար Սուրեն Մելիքյանի գլխավորությամբ: Մասնատված դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, իսկ Սևանի հիվանդանոցից ժամանած շտապօգնության բժիշկները ճանապարհից հավաքել են մարմնի մասերը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել են հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Լևոն Նազարյանն ու Անդրանիկ Մխեյանը: Փաստի առթիվ Լ. Նազարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գրոծ՝ ՀՀ քր օր-ի 224 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: