Զինվորներին Գորիս են տեղափոխում ոչ թե Երասխով, այլ Վեդիով. шհшզանգ

Մեր զինվորներին արդեն Սյունիք են տեղափոխում ոչ թե Երասխով, այլ՝ Վեդիով: Այս մասին տելեգրամյան ալիքում գրել է Միկա Բադալյանը՝ ներկայացնելով իր մտահոգությունները:

«Զարմանալի և տագնապալի է: Ավելի վաղ արդեն տեղեկացրել եմ, որ մեր զինվորներին այլևս Երասխով չեն տեղափոխում Սյունիք, այլ՝ Վեդիով: Բայց այսօր չափազանց զարմանալի էր, երբ օնլայն քարտեզը դեպի Գորիս ճանապարհը նույնպես նշել էր Վեդիով՝ նույնիսկ Երասխի ճանապարհով անցնելու այլընտրանքի հնարավորություն չտալով», — նշել է Մ.Բադալյանը ու ընդգծել, որ «Շատ վատ մտքեր են առաջանում»:

Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական ԶՈՒ-երը պարբերաբար թիրախավորում են Գեղարքունիքի մարզի սահմանային գյուղերը և Երասխը: