Տե’ր, թող գնդակները փոշիանան օդում ու չհասնեն մեր զինվորին, Եթե Դու հրամայես Տե’ր, սարերի վրա թշնամու զորքը կոչնչանա

Եթե Դու հրամայես Տե’ր, սարերի վրա թշնամու զորքը կոչնչանա։ Եթե դու մի բառ ասես, Տե’ր, հակառակորդի զորքը վախից տեղում քարացած կմնա։ Միայն մի անգամ քո ձեռքը շարժես, կդղրդան լեռները և իրենց մեջ կառնեն ծանր հրետանին,որ ուղղված է դեպի քո զավակների հայրենիքը։

Տե'ր, թող գնդակները փոշիանան օդում ու չհասնեն մեր զինվորին, Եթե Դու  հրամայես Տե'ր, սարերի վրա թշնամու զորքը կոչնչանա - Lurer 24Միայն հրաման արձակես և քո հրեշտակների բանակը կկանգնի մեր հրեշտակների կողքին։ Մենք որքան էլ հպարտանանք մեր բանակի զորությամբ, ոչ մի բանակ չի հաջողի, եթե դու նրա հետ չլինես։ Հիմա մենք ազգովի միայն ուզում ենք,որ Դու’ քայլես մեր բանակի առջևից։ Քեզ հնարավոր չէ հաղթել, թող մենք էլ անհաղթ լինենք, քեզ չեն կարող սպանել, թող գնդակները փոշիանան օդում ու չհասնեն մեր զինվորին։ Դու Ամենակարող ես…Տե'ր, թող գնդակները փոշիանան օդում ու չհասնեն մեր զինվորին, Եթե Դու  հրամայես Տե'ր, սարերի վրա թշնամու զորքը կոչնչանա - Lurer 24

Դու չաստված չես, Դու հայի ու Հայաստանի, դու ամբողջ աշխարհի միակ ճշմարիտ Աստվածն ես։ Եվ ես վստահ եմ, որ այս անգամ էլ չես թողնի, որ քո ժողովրդին հաղթեն։ Միայն մի հրաման տուր, Տե’ր Աստված, և թող տեսնի թշնամին,որ Դու օգնեցիր մեզ..