ՏԵՍԱՆՅՈՒԹ։Տղшմարդ կա՝ հանվnւմ ա՝ զզվելu գալիս ա. մարմնшվաճшռ Ռիտան իրեն «էլիտար» է համարnւմ

«19 տարեկան չկայի, երբ մորս ծանոթներից մեկն ինձ բռնաբարեց: Դրանից հետո բոլորից զզվում էի, ամենից շատ՝ մորիցս: Փոխանակ մայրս ինձ օգներ՝ մի բան էլ մեղադրեց, ասում էր. եթե չուզեիր՝ էդպես չէր լինի: Ես դեռ դպրոցական էի, երբ մեր տուն մեծ ձյաձյաներ էին գալիս, մորս ընկերներն էին: Էդ ձյաձյաներից բացի, ուրիշ բան իմ կյանքում չեմ տեսել»,- 20-ամյա Մառան այսպես ինքն էլ չի հասկացել, թե ինչպես է դարձել մարմնավաճառ:

Նա թեև այդ գործում դեռ սկսնակ է, բայց այժմ իր կյանքը մարմնավաճառությունից դուրս այլ կերպ չի պատկերացնում:

Մառան իր հորը չի ճանաչում, նրա պատմելով՝ «Սկի մերս էլ չի իմանում՝ ումից եմ ես ծնվել: Համարյա ամեն օր մերս ասում էր՝ գնում եմ գործի, ես միայն 8-րդ դասարանում եմ հասկացել՝ որտեղ ու ինչ է նա աշխատում, դուռը դրսից փակում էր վրես, ասում էր՝ քնի, ինձ մի սպասի: Չէի էլ նկատում, թե որ ժամին էր տուն գալիս: Ըտենց, մեկից ծնված կլինեմ»:

Մառան իր մոր «մասնագիտությունից» նախկինում շատ է ամաչել, հիմա իր համար մարմնավաճառությունը նույնն է, ինչ, ասենք, ինժեներությունը. «Առաջ ամենաշատը նեղվում էի նրանից, որ դասընկերներս ինձանից յան էին տալիս, հետս չէին շփվում: Ես դասերից շատ էի բացակայում, բայց մորս հեչ պետքն էլ չէր: Կամ տանը չէր լինում, կամ էլ՝ խմած-քնած էր լինում: Ինձնով, իմ խնդիրներով չէր զբաղվում»:

Ի տարբերություն Մառայի՝ Ռիտան ոչ թե կյանքի բերմամբ է իր մարմինը վաճառում, այլ՝ փողի համար. «Առաջին անգամ ընկերուհիս տարավ իրա ծանոթ տղամարդկանց մոտ, մեկ-երկու՝ տեսա, որ ձեռս լավ փող ա գալիս, սկսեցի շուտ-շուտ գնալ: Փողի կարիքից դրդված եմ գնում, էլի, հո հավեսի համար չեմ անում»:

Ռիտան իրեն «էլիտար մարմնավաճառ» է համարում, քանի որ փողոցում չի կանգնում, նա իր հաճախորդներին «որսում» է սրճարաններում: Այս մարմնավաճառուհու հետ 1 ժամ կենակցելն արժե նվազագույնը 20 հազար դրամ. «Ես էն մայթերին կանգնող բ…..երից չեմ, դրանք բոլորը մենթերի հետ են կապված:

Ես իմ համար գնում եմ, կաֆեում նստում, սպասում եմ: Մարդիկ են գալիս, դե, արդեն շարժուձևից ջոկում են, թե ով եմ, մոտենում են, խոսում են, հյուրասիրում են, գին ենք պայմանավորվում, եթե ձեռ տալիս ա՝ գնում եմ: Կլիենտի հետ ես ինձ ապահով եմ զգում՝ մենակ էն ժամանակ, երբ իմ իմացած հյուրանոցն ա տանում, կաֆեին կպած մի հատ հյուրանոց կա՝ միշտ ըտեղ եմ գնում»:

Եթե հաճախորդն իրեն չափից դուրս լկտի է պահում՝ անկախ նրա վճարած գումարից, մարմնավաճառուհին հրաժարվում է նրան իր մարմինը վաճառել. «Տղամարդ կա՝ հանվում ա՝ զզվելս գալիս ա: Իսկ եթե ինձ կլիենտը դուր ա գալիս՝ գինը հարմարացնում եմ: Մի անգամ մի հատ ջահել, ֆիրմա ավտոյով մեկը մոտեցավ ինձ, լավ էլ գին առաջարկեց, բայց զզվելս եկավ դրանից, չգնացի դրա հետ, հետո կողքի սեղանից մի հատ հավեսով ձյաձկա մոտեցավ, շատ կայֆոտ դեմք էր, քեֆս բերեց, երբ նրան ասեցի՝ ժամը մինիմում 20.000 դրամ ա, ասեց՝ էդքան չունեմ, բայց քանի որ դուրս շատ էր եկել՝ քչով էլ համաձայնվեցի»:

yerevanblog.com