Եղբոր արյունն ուրացողն ուրիշինն էլ կուրանա

Բոլոր իշխանության, այդ թվում Նիկոլ Փաշինյանի, հաճախորդաց հարեմի
առաջամարտիկ Արամ Զավենի Սարգսյանը, որ ընդունակ է ամենաանբարո եւ աբսուրդ հայտարարություններով սատարել իշխանություններին՝ արդարացված համարելով իր ծառայամտությունը, դրանում համոզվել ենք վաղուց եւ գրեթե բոլորս: Նա մի անձ է, որ հանուն իր փողի ու իջեցված պատվերի ուրացավ անգամ սեփական եղբորը՝ սպարապետ Վազգեն Սարգսյանին՝ մոտավորապես աելով, որ այդպես էլ պետք է լիներ, թուրքը պետք է պղծեր նրա արձանը, որը Փաշինյանը Շուշիի հետ միասին նվիրել էր իր եւ Արամ Սարգսյանի բարեկամներին:

Այս մարդն ընդունակ է ամեն բանի, իսկ հարազատ եղբոր արյունը ծախողը, բնականաբար, չի կարող արժեվորել այլոց կյանքը: Արամ Սարգսյանը երեկ Հանրայինի եթերում հերթական սկանդալային հայտարարությունն է արել

<<Պետք չէ ամեն կրակոցից վայնասուն դնել։ Ամեն կրակոցից հետո մի մեղավոր ենք ման գալիս ու ինչ ունենք-չունենք թափում ենք դրա գլխին»,- ասում է Արամ Սարգսյանը։
Այս տկարամիտ և դավաճանական մտքի հեղինակը սպարապետ Վազգենի եղբայրն է, ով ի տարբերություն գիտեր ամեն զինվորի կյանքի արժեքը, և հայրենիքի ամեն թիզ հողի գինը…

Իսկ արամսարգսյանների համար թուրքի կողմից մեր դիրքերի և տարածքների գրավելը, մեր զինվորներին սպանելը, խաղաղ բնակավայրերը գնդակոծելը և այդ մասին բարձրաձայնելը, պարզվում է, ընդամենը կրակոց է ու վայնասուն:
Միգուցե Արամ Սարգսյանը եւ իր թրքասեր համախոհները նստել սպասում են, թե երբ թուրքը մտնի իրենց տները…

Դրա համար էլ նեղվում են բարձրացած վայնասունից ու հորդորում հանգիստ մնալ:
Ի դեպ, Արամ Սարգսյանին հիշեցրեցին, որ այդպիսի մի կրակոցից էլ եղբայրն է մահացել, բայց մինչ օրս նա ձայնը գլուխը գցած Հոկտեմբերի 27-ի իր հորինած մեղավորների ուղղությամբ է վայրահաչում, բայց ուզում է, որ անմեղ տղաների մահը անաղմուկ անցնի գնա: Արցախում հինգ հազարից ավել զոհվածների փաստը պատերազմով փաթեթավորեցին, իսկ հիմա, երբ ֆորմալ պատերազմ չի հայտարարվել, բայց հայ-ադրբեջանական սահմանին լարված է, զոհեր ու վիրավորներ ունենք, իշխանության կլիենտները հորդորում են վայնասուն չբարձրացնել, ինչ է եղել որ, մի քանի հազար էլ թող Հայաստանում զոհվեն հանուն ոչնչի, չէ որ սա է Փաշինյանի եւ իր Էրատոյի նպատակը, որով հնարավոր կլինի պահել սեփական իշխանությունը:

Անի Սահակյան

hayeli.am