ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, անդրադառնալով անձին «ծանր վիրավորանք» հասցնելու՝ հայհոյելու կամ արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու համար իշխանությունների կողմից նախաձեռնված պատժի խստացմանը, նշել է, որ իշխանությունը իրականում իմիտացիա է անում, թե իր համար անընդունելի է հայհոյանքը.
«Նույն իշխանությունը և հայհոյում է, նույն իշխանության ներկայացուցիչները աշխատացնում են ֆեյք ակումբներ և այդ ֆեյքերով գրում են բացառապես հայհոյանքներ»: