«Հшյկшկшն դիրքից шդ րբեջшնցիները ռшցիшներ են տարել. գnւմшրտшկի կnդերը դեռ չեն փոխվել». Միքայել Բադալյան

Միքայել Բադալյանը թելեգրամ-ալիքում գրել է. «Կուզե՞ք պատմեմ, թե ինչպես է աշխատում մեր ԳՇ-ն։

Բոլորս հիշում ենք, որ մի քանի օր առաջ Վարդենիսում ադրբեջանցիները գրավել էին մեր դիրքը, որը մեր մարտիկներն ի վերջո հետ վերցրեցին։ Մինչ ադրբեջանցիները մեր դիրքում էին, նրանք այնտեղից տարել են, ինչ կարող էին, այդ թվում՝ Hytera-ի երկու ռացիա:

Նորմալ բանակում մի ամբողջ գումարտակի կոդերը անմիջապես կփոխվեին, և ոչ մի սարսափելի բան տեղի չէր ունենա, բացառապես՝ նյութական կորուստներ: Ի՞նչ է կատարվում մեր բանակում։

Կոդերը դեռ չեն փոխվել, ու պարզ չէ՝ արդյոք ընդհանրապես կփոխվեն։Սպաների հարցին, թե ինչո՞ւ կոդերը չեն փոխվում, պատասխանը պարզ է՝ պետք չէ։ Հավանաբար, ԳՇ-ին պետք է, որ ադրբեջանցիները լսեն մեր տղաներին: Դե ինչ, արդեն ոչինչ չի զարմացնում։

Ամենահետաքրքիրն այն է, որ նրանք այս ամենից հետո պահանջում են, որ իրենց հարգեն ու վստահեն»։

blogtime.am