Ճանաչելով եղբորս՝ կարող եմ ասել՝ ինքն է իրեն պայթեցրել. Բաքվից Երեւան տեղափոխված սպայի մարմինը խոշտանգված չի եղել. ՀԺ

Երեկ հատուկ չվերթով Բաքվից Երեւան բերված զոհված սպա 31-ամյա Տարոն Սահակյանի մարմինը խոշտանգված չի եղել: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց նրա եղբայրը՝ Ռոման Սահակյանը:

«Փորձաքննությանը ներկա եմ եղել, իր վրա խոշտանգվածի հետք չկա: Մարմնազննությամբ միայն բեկորային վնասվածքներ են: Ճանաչելով եղբորս՝ կարող եմ ասել, որ ինքն է իրեն պայթեցրել: Նռնակի պայթյունի հետեւանք է»,- մասնավորապես ասաց Ռոմանը՝ հավելելով, որ Տարոնը զոհվել է Սիսիան-Ջերմուկ հատվածում:

Times.am | Տարոն Սահակյանին հրամայել են ազատ արձակել գերեվարված ադրբեջանցիներին ու ինքն է գերևարվել. Նրան Բաքվում խոշտանգելով սպանել են

Ռոմանի կարծիքով՝ եղբորը տարել են Բաքու փոխանակման նպատակով. «Սպա էր, երևի տարել են՝ փոխանակման նպատակով, կամ էլ, որ իր հետ մասին պայթեցրել է ադրբեջանցի զինվորների, նրանց մարմինների հետ են տարել, հստակ չեմ կարող ասել»:

Հիշեցնենք, որ այսօր մամուլում լուրեր տարածվեցին, թե Տարոնը ադրբեջանցի զինծառայողների է գերի վերցրել, սակայն բաց թողնելու հրաման ստացել, ապա՝ ինքը գերեվարվել և խոշտանգվել: Ըստ զոհվածի եղբոր՝ տարածվածը ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը:

Առնվազն 4 զինվոր ռազմագերի է եղել նախքան սպանվելը․ Արցախի ՄԻՊ | 24news

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը եւս հերքել է մամուլում և սոցցանցերում շրջանառվող վերոնշյալ տեղեկությունները: «Բացարձակ ոչ մի կապ չունի իրականության հետ։

Այս պահին մորգում եմ, դիակը խոշտանգված չէ, գերի էլ չի ընկել. Տարոն Սահակյանի եղբայրը մանրամասներ է ներկայացրել - Այսօր` թարմ լուրեր ...

Առավել քան ակնհայտ է, որ նման իրադրության պարագայում հայկական կողմը գերիների առնվազն համարժեք փոխանակում կիրականացներ»,- նշված է ՊՆ հայտարարության մեջ:

freenews.am