ՈՒշադրություն․ Նոյեմբերի 16-ին թշնամու հարձակումից զոհված զինծառայող Տարոն Սահակյանի եղբայրը հայտնում է, որ իր եղբորն ադրբեջանցիները չեն խոշտանգել, խոշտանգման որևէ հետք չկա, վիրավորումները եղել են մենակ ասկոլկեք

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նոյեմբերի 16-ին թշնամու հարձակումից զոհված զինծառայող Տարոն Սահակյանի եղբայրը հայտնում է, որ իր եղբորն ադրբեջանցիները չեն խոշտանգել և տարածվող տեղեկատվությունը սուտ է ու ապատեղեկատվություն. Տարոնը զոհվել է արկի պայթյունից:

Իմ եղբայրը զոհվել է արկի պայթյունից. հերիք է ապատեղեկատվություն տարածեք

Զինծառայողի եղբայրը՝ Ռոման Սահակյանը, նշեց. «Իմ եղբայրը զոհվել է արկի պայթյունից, նոյեմբերի 16-ին:

Դատաբժշկական փորձաքննությանը ես ներկա եմ եղել, խոշտանգման որևէ հետք չկա, իր վիրավորումները եղել են մենակ ասկոլկեք, արկի պայթյունից: Անիմաստ նյութեր են գրել, անիմաստ բաներ տարածել, մայրս դեռ չգիտեր, հիմա մեծ պատմություն են սարքել:

Երազիս տեսա, թե ոնց է զոհվել, ինչ դիրքով․ երբ հետախույզին ասացի՝ զարմացավ»․Պատմում է Դանիելի մայրը.-Առաջին.am

Իմ եղբայրը խոշտանգված չի եղել, Ջերմուկում է զոհվել, նորից եմ ասում՝ արկի պայթյունից»:

freenews.am