ՀՐԱՏԱՊ․ ՖՈՏՈ․ Այս պահին մորգում եմ դիակը․․․ Զոհված զինծառայողի եղբայրը սարսափելի մանրամասներ է հայտնում․․

Նոյեմբերի 14-16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ծավալված մարտերին մասնակցած և զոհված ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանի եղբայրը՝ Ռոմանը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հերքեց այն լուրերը, թե եղբայրը գերի է ընկել, իսկ մարմինն էլ խոշտանգված և անճանաչելի է:

Нет описания.

«Ես այս պահին մորգում եմ, ոչ մի նման բան չկա: Եղբայրս գերի չի ընկել, իրեն խոշտանգելով չեն սպանել: Տարոնը զոհվել է տեղում բեկորային վնասվածքից՝ նռնակի պայթյունից»,- նշեց Ռոմանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 17-ին, Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն Հայատան է տեղափոխել ադրբեջանական կողմից հանձնված մեկ հայ զինծառայողին մարմին:

Նրանք զոհվեցին հանուն Հայրենիքի. 2020 թվականի արցախյան պատերազմի նահատակները (թարմացվում է) | Առավոտ - Լուրեր Հայաստանից Ավելի ուշ ՊՆ հայտարարություն տարածեց, որ այդ զինծառայողը 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան։