Տարոնն ամուսնացած է, մեկ զավակ ունի, կինն էլ Իջևանից է. Կասկածներ կան, որ Տարոնը սպանվել է գերեվարման ընթացքում՝ Ադրբեջանում

«Կասկածներ կան, որ երեկ Ադրբեջանից Հայաստան տեղափոխված Տարոն Սահակյանը սպանվել է գերեվարման ընթացքում՝ Ադրբեջանում։ Դրա հավանականությունը տեսնում եմ, բայց այս պահին կոնկրետ բան ասել դժվար է»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց գերիների խնդիրներով զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով, որ քննությունը պետք է  որոշ հանգամանքներ պարզի։Lurer.com | Օպերատիվ Լրատվական Փորձաքննություններից ու որոշ հանգամանքների ստուգումից հետո նոր հնարավոր կլինի որոշակի վարկած առաջ քաշել։
Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան տեղափոխվեց նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայի  հետևանքով ծավալված մարտերի մասնակից ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանի դին։

Սիրանուշ Սահակյանն ասաց, որ այս պահին հայտնի չէ՝ Տարոն Սահակյանի դին խոշտանգվա՞ծ է, թե՞ ոչ։ Զննությունից և փորձաքննություններից հետո  արդեն շատ ավելի ինֆորմացիա հայտնի կլինի, ու հնարավոր կլինի մեկնաբանել կատարվածը։
Այն կասկածները, որ Տարոն Սահակյանը սպանվել է Ադրբեջանում՝ գերության մեջ գտնվելու ընթացքում, ըստ Սահակյանի, գալիս են նաև նրանից, որ եթե Տարոնը սպանված լիներ մարտի ժամանակ, ապա նրա դին կփոխանակվեր հենց այդ հատվածում և ոչ թե կհասցվեր Բաքու:Լուրեր Հայաստանից - Թերթ.am «Հիմնականում մարտական գործողություններից հետո՝ դեպքի վայրում, թույլատրվում են որոնողական գործողություններ, և դին հայտնաբերվում է այդտեղ։ Մենք ունեցել ենք նաև այլ վայրերում դիերի փոխանակում, և այդ դեպքերը ևս այլ՝ արատավոր, հանցավոր վարքագծեր են բացահայտել հետագայում։ Հետևաբար հավանականությունը շատ մեծ է, որ գերության ժամանակ է սպանվել, բայց սպասենք փորձաքննության և այլ տվյալների ամբողջացմանը»,- ասաց իրավապաշտպանը։

Ինչ վերաբերում է նոյեմբերի 16-ին այլ զինծառայողների գերեվարման կամ սպանության դեպքերին, ապա Սահակյանն ասաց, որ այդ օրվա հետ կապված կան հստակ գերեվարվածներ, որոնց գերեվարումը ապացուցվում է տեսանյութերով, և կան անհետ կորած անձինք, բայց այնպիսի հանգամանքներում և այնպիսի վայրերում, որ հավանական է նաև նրանց գերեվարումը։ «Հիմա այդ տղաներին նրանք հետագայում կներկայացնեն որպես զոհեր, թե իսկապես նրանց կյանքը կխնայեն և գերեվարման դեպքերը  կհաստատվեն՝ մենք չգիտենք։ Բայց առնվազն գիտենք, որ կան անհետացածներ, որոնք կարող էին ևս գերեվարվել»։

Սահակյանն ասաց, որ նոյեմբերի 16-ին գերեվարված անձանց մասով ՄԻԵԴ-ի  հետ դեռ աշխատանք չի տարվում, քանի որ հիմա նախնական փաստերին ուղղված գործողություններ են ընթանում, որից հետո պետք է  հասկանալ, թե որ գործերն են միջպետական գանգատի շրջանակում ներկայացվում, և որոնք կարող են  անհատական գանգատով ներկայացվել։

Նշենք, որ Տարոն Սահակյանը Ոսկեվազից էր, նրա հայրը՝ Ջիվան Սահակյանը, ևս զինվորական է Կողբի զորամասում։ Կողբ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սերյոժա Ավագյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Տարոնի ընտանիքի մասին իրենք քիչ տեղեկություններ ունեն, քանի որ նրանք Ոսկեվազ համայնքից են։ «Տեղեկությունները ընդհանուր են, ինչ կա մամուլում։ Իրենք երեք եղբայր են։ Տարոնը միջնեկ եղբայրն է։ Տարոնն ամուսնացած է, մեկ զավակ ունի, կինն էլ Իջևանից է։ Հետագայում իրենք տեղափոխվել են Ջերմուկ»,-ասաց Կողբի համայնքի ղեկավարի պաշտոնակատարը։

Ոսկեվազի վարչական շրջանի ղեկավար Վոլոդյա Ղազինյանը ևս մեզ հետ զրույցում նույն տեղեկությունները հաղորդեց։ Ասաց, որ խոսել է Տարոնի ծնողների հետ, բայց այս պահին դեպքի հետ կապված մանրամասներ հայտնի չեն։