ՀՐԱՏԱՊ․ Խնձորեսկում քիչ առաջ կրակոցներ են լսվել

ArmDaily.am-ը ահազանգ ստացավ Սյունիքի Խնձորեսկ համայնքի բնակիչներից, որ քիչ առաջ կրակոցի ձայներ են լսվել։

Մենք կապ հաստատեցինք Խնձորեսկի համայնքապետ Երվանդ Մալունցի հետ, ով գտնվում էր հենց սահմանամերձ Ներքին Խնձորեսկ գյուղում։ Նա հաստատեց, որ լսվել են կրակոցներ, իսկ այդ պահին Մալունցի հետ գտնվող գյուղացիներն էլ պատմեցին, որ մոտ ժամուկես առաջ են լսվել կրակոցի ձայներ, որոնք տևական չեն եղել։

«Ասում են՝ մի քանի հատ մեծ կրակոց է եղել, հեռվից լսվել է։ Մեր տարածքից հեռու է»,- ասաց Մալունցը։

«Առուշ Առուշանյան» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Իրինա Յոլյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ կրակոցներ և շարժեր Կոռնիձորի հատվածում է եղել, իսկ Գորիսում ամեն ինչ հանգիստ է, կրակոցներ չեն լսվել։

Մենք կապ հաստատեցինք նաև Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ։ ArmDaily.am-ի հետ զրույցում Ղուլունցը ասաց, որ Կոռնիձորից է վերադառնում։

Խնձորեսկ, տեսարժան վայրեր

«Ես Կոռնիձորից եմ գալիս, ոչ մի կրակոց չկա այնտեղ։ տենց բան չկա։ Այս պահի դրությամբ մեր սահմանում կայուն վիճակ ա»,- ասաց Ղուլունցը։

Մանրամասները՝ ArmDaily.am-ում