Մուրադովը Բաքվից Երևան է տեղափոխել հայ մի զինծառայողի մարմին, որը գերի չընկնելու համար պայթեցրել է ինքն իրեն

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այսօր Հայաստան է տեղափոխել ադրբեջանական կողմից հանձնված մեկ հայ զինծառայողի մարմին:

Տեղեկացվում է նաև, որ ինքնաթիռում գերիներ չկան։

CIvic.am-ի տեղեկություններով զինծառայողը տեսնելով իրեն մոտեցող հակառակորդներին պայթեցրել է ինքն իրեն՝ մահացու վնասելով նաև իրեն մոտեցող ադրբեջանցի ծինծառայողներից մի քանիսին:

Հայկական կողմին փոխանցված գերիները Երևանի կենտրոնական հոսպիտալում են.Մեկը  մահացած-Առաջին.am

Իսկ ահա ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է զոհված զինծառայողի անունը.
«Սարգսյան Գուրգեն Աշոտի իսկական, արժանապատիվ հայ զինվորական ով գերի չհանձնվեց։

Հայրենիք է վերադարձել ևս երեք ռազմագերի - CIVILNET
Փառք քեզ հայ տղամարդ»։