Հրատապ․ Գեներալ Մուրադովը Բաքվից Երևան դիեր է բերում, գերիներ․․․

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը այսօր երեկոյան Բաքվից կժամանի Երևան:

ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությունը միայն դրական եմ գնահատում․  Մուրադով – Azat TV

Ադրբեջանական իշխանամետ Caliber պարբերականի տվյալներով՝ նա իր հետ բերում է սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհված հայ զինվորականների դիերը։Sputnik Արմենիայի տվյալներով` ինքնաթիռում գերիներ չկան։Աղբյուրը հայտնում է, որ Մուրադովը բանակցություններ կվարի կողմերի միջև զինված միջադեպերի կանխման մեխանիզմի մշակման շուրջ:

Բաքու է տեղափոխվել 1, Երևան վերադարձել 5 գերի. Ռուստամ Մուրադով

Խոսքը հայ-ադրբեջանական սահմանի մասին է, որը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց դուրս է։Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։

armeniasputnik.am