ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՇԱՐՔ․ Երեկ զոհված Մերուժան Հարությունյանի լուսանկարները

Լուսանկարներում թշնամու հարձակման հետևանքով զոհված պայմանագրային զինծառայող գյումրեցի Մերուժան Հարությունյանն է։

Հիշեցնենք, որ երեկ ՊՆ-ից հայտնել էին, որ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի կենդանի ուժի մեծաթիվ կորուստ, մի քանի միավոր զինտեխնիկա ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։

Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Այս պահին ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին՝ 1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան։