Հնարավոր չի, որ տրվի չկրակելու հրաման, դա պետական դավաճանություն է․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ չի կարծում, թե Պաշտպանության նախարարի փոփոխության մանրամասները պետք է հրապարակային քննարկվեն․ «Նախարար նշանակվում է մեր կառուցակարգերի համաձայն՝ վարչապետի հայեցողությամբ ու ազատվում է վարչապետի հայեցողությամբ»։

 

Պետք է ամեն դեպք քննենք, թե ինչ պայմաններում է զինվորը գերեվարվել»․ Նիկոլ Փաշինյան | Առավոտ - Լուրեր Հայաստանից

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե փորձը ցույց է տալիս, որ քաղաքական հաղորդակցությունն ու քաղաքական բովանդակության ընդհանրությունը շատ կարևոր է ու տվյալ դեպքում ինքը կարևոր է համարում, որ և արտաքին գործերի նախարարի կագավիճակում, և պաշտպանության նախարարի կարգավիճակում իրենց քաղաքական թիմի ներկայացուցիչներ են:

Ի՞նչ է նշանակում հրաման է եղել չկրակելու. չկրակելու հրաման տվողը գործում է պետական դավաճանություն. ՀՀ վարչապետ (Տեսանյութ) - Այսօր` թարմ ...

Վարչապետն ասաց, թե հնարավոր չէ այնպիսի բան, որ ՀՀ սահմանների պահպանության վերաբերյալ տրվի չկրակելու կամ սահմանը չպաշտպանելու հրաման:
«Դա կլինի պետական դավաճանություն», – ասաց նա: