Ընտրողներին դավաճանած, ճամբարափոխ պատգամավոր Թագուհի Թովմասյանին պատկանող «Ժողովուրդ» լրատվամիջոցը, անհեթեթ սուտ է հրապարակել իմ մասին. պատգամավոր Հայկ Սարգսյան

ԱԺ ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Բազմիցս ապատեղեկատվություն տարածած, թշնամուն մեր սահմանային իրավիճակի մասին ԱԺ ամբիոնից հայտարարած, իր ընտրողներին դավաճանած, ճամբարափոխ պատգամավոր Թագուհի Թովմասյանին պատկանող «Ժողովուրդ» լրատվամիջոցը, (եթե կարելի է այդպես անվանել) ևս մեկ անհեթեթ սուտ է հրապարակել իմ մասին։

Այս անգամ ստի նպատակն է արատավորել իմ համբավը՝ ինձ կապելով նոյեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցած սպանությունների հետ։

Հոդվածում մասնավորապես ասվում է, որ ես եղել եմ դեպքի վայրում։

Որպեսզի բոլորի համար ակնհայտ լինի, որ «Ժողովուրդ»-ը սուտ և կեղծիք տարածող լրատվամիջոց է, հարկ եմ համարում նշել․

Վճարել 10 մլն դրամ և ծառայել մեկ ամիս. Հայկ Սարգսյանն օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից1․ Նոյեմբերի 10-ից 16-ը գործուղված եմ եղել Ռուսաստանի Դաշնություն, որպես ՀՀ ԱԺ ներկայացուցիչ մասնակցելու ՀԱՊԿ-ի զորավարժություններին։
2․ Դեպքի մասնակիցներից որևէ մեկին չեմ ճանաչել։
3․ Դեպքի մասին իմացել եմ հաջորդ օրը, լրատվամիջոցներից։
4․ Սահմանային անցակետում հաշվառված է նոյեմբերի 10-ից 16-ը իմ ՌԴ-ում գտնվելը (կից անձնագրիս կնիքները)։
5․ Կան բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, որոնք փաստում են դա․ ՀԱՊԿ-ի պաշտոնական հոդվածը՝ https://paodkb.org/…/parlamentarii-odkb-nachali…

Ի դեպ, զրպարտության հիմքով դիմելու եմ դատարան, քանի որ տվյալ լրատվամիջոցը դիտավորությամբ կեղծ, իրականությանը չհամապատասխանող «փաստացի տվյալների» տարածման միջոցով փորձել է արատավորել իմ պատիվն ու արժանապատվությունը։

Հայկ Սարգսյանը հերքում է. Քանաքեռցի Տույի սպանության օրը չի եղել դեպքի վայրում - Այսօր` թարմ լուրեր ՀայաստանիցՓաստաբանիս հետ մտածում ենք նաև քրական գործ հարուցելու դիմում ներկայացնել։ Դեռ պետք է պարզել, այդ ստերի նպատակը։

Խնդրում եմ այս սուտ լուրը արտատպած հետևյալ կայքերին տեղադրել նաև իմ հերքումը՝ news.am, yerkir.am, lragir.am, tert.am, hraparak.am, lurer.com, analitik.am, politik.am, kentron.am, mamul.am, 1in.am, 24news.am, auroranews.am, pastinfo.am, panorama.am, infoport.am, armlife.am, hayeli.am, newmedia.am, zham.am, mediahub.am, newspress.am, alternativ.am, aysor.am, asekose.am, norlur.am, times.am, yerevantoday.am: