Երևանում թալանել են Շենգավիթի նախկին թաղապետ «Կադիլակ Սերոժի» տունը. գողացել են Արցախի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրված ատրճանակը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննրական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 12-ին ոստիկանության Շենգավիթի բաժին դիմած Երևանի բնակիչ՝ 63-ամյա Սարգիս Հովհաննիսյանի ահազանգի փաստով։

Երևանում թալանել են Շենգավիթի նախկին թաղապետ «Կադիլակ Սերոժի» տունը. գողացել են Արցախի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրված ատրճանակը

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Ս. Հովհաննիսյանը հայտնել է Շենգավիթի ոստիկաններին, որ նոյեմբերի 9-ից մինչև նոյեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ իր տան մուտքի դուռը բացելու միջոցով մտել են ներս և այնտեղից գողություն կատարել։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ։ Տեղում աշխատել է նաև Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ։

Թալանել են նախկին թաղապետ տունը. գողացել են Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակը - ambion-news

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Հովհաննիսյանը հանրությանն ավելի շատ հայտնի է «Կադիլակ Սերոժ» մականվամբ, ով նախկինում աշխատել է նաև որպես Շենգավիթի թաղապետ։ Նրա տանից գողացել են նաև այս տարի Արցախի Հանրապետության նախագահի կողմից որպես պարգևատրում նրան տրված չեխական արտադրության 9 մմ տրամաչափի ատրճանակը։  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com