Մենք չենք խնդրում. ՀԱՊԿ-ը պարտավոր է կատարել իր պարտավորությունը. Հովիկ Աղազարյան

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը:

«Այն, որ մենք այսօր ԱԺ-ում շարունակում ենք մեր աշխատանքը, պայմանավորված է նրանով, որ մենք բոլորս և մեզանից յուրաքանչյուրը վստահ է մեր բանակի, մեր զորքերի, մեր տղաների վրա»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:Մենաշնորհատերերից ոչ մեկը երևի թե չի զիջել իր դիրքերը». Հովիկ Աղազարյան

Նրա խոսքով՝ եթե ինչ-որ մարդիկ հույս ունեն, թե այդ հեռակա նպատակները կարող են իրականացնել, այդպես չէ. «Մենք գտնվում ենք ՀԱՊԿ համակարգում, և դրա անդամներից ոչ մեկը չի կարող упрекать անել ՀՀ-ին, որ մենք մեր պարտավորությունները չենք կատարել: Այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանի կողմից ՀԱՊԿ-ի մեր գործընկերների լռելյայն պահվածքի ներքո, որը, կներեք համարձակությանս համար, ինչ-որ տեղ հիշեցնում է նաև պայմանավորվածություն, դա արդեն անթույլատրելի է: ՀԱՊԿ-ի մեր գործընկերները պետք է հասկանան, որ մենք միշտ և այսօր էլ ունենք այլընտրանքի հնարավորություն»:

Yerevan.Today | Վարչապետը չի ասել ոչ մի մետր, ասել է՝ ոչ մի միլիմետր․ Հովիկ Աղազարյան

Հովիկ Աղազարյանն ընդգծեց, որ իրենք ոչ թե խնդրում են ՀԱՊԿ-ին, այլ ՀԱՊԿ-ը պարտավոր է կատարել իր պարտավորությունը. «Հակառակ դեպքում ես, որպես ռուսամետ քաղաքական գործիչ, կբարձրացնեմ ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր հետագա համագործակցության նպատակահարմարության հարցը»: