ՀՐԱՏԱՊ․ Սյունիքում հшյկшկшն դիրքերի հшմшր шկտիվ փոխհրшձգություն է шյս պшհին

ՊՆ-ի armenianews.net-ի աղբյուրները հայտնում են, որ  Սյունիքում Ծիծեռնաքար  լեռան հայկական 2 դիրքերի համար այսօր փոխհրաձգություն է սկսվել  Ադրբեջանի և հայկական կողմի զինված ուժերի միջև։

Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ թարմացվող - infocom.am

Ըստ աղբյուրների  հավաստմամբ  ադրբեջանցիները պահանջել են հայկական զինված ուժերից լքել Հայաստանի տարածքում գտնվող  Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել ադրբեջանցիների պահանջը, ինչից հետո սկսվել է փոխհրաձգություն, որը մինչ այս պահը շարունակվում է։

Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Պատահական  չէր նաև նախօրեին ադրբեջանական կողմի տարածած այն հայտարարությունը, իբր հայկական կողմը սադրիչ գործողություններ է իրականացնում, դրանով իսկ ադրբեջանական կողմը հող էր նախապատրաստում իր հետագա գործողությունների համար։