Ուզու՞մ եք փրկվեք ու փրկեք, ուրեմն ոչ թե պաթոսախեղդ արեք իրար ու վիրտուալ զոհաբերվեք, այլ վրեժով փողոց՝ պայքարի դուրս եկեք.Գևորգ Գևորգյան

Հա´յ եղեք, Մա´րդ եղեք, ոտքի´ կանգնեք:
Ես իմ պայքարը մինչև վերջ եմ տանելու, ես չե´մ կորցնելու իմ Հայրենիքը, ով հայ է կմիանա, ով թուրք է թող իր տան շեմին թուրքի դրոշ դնի։Այս  մասին  ֆեյսուքյան  իր էջում գրում է  ռազմական,հասարակական  գործիչ,Արցախյան  պատերազմի  ազատամարտիկ  Գևորգ  Գևորգյանը:Ժողովո՛ւրդ, պետականություն ենք կորցնում. Գեւորգ Գեւորգյան - YouTube

Ուզու՞մ եք փրկվեք ու փրկեք, ուրեմն ոչ թե պաթոսախեղդ արեք իրար ու վիրտուալ զոհաբերվեք, այլ վրեժով փողոց՝ պայքարի դուրս եկեք: Չասեք, հիասթափված ենք, որովհետև հիասթափված չեք, այլ թակարդն եք ընկած:

Եվ ընդհանրապես, շատերը թուրքի թակարդն ընկան այն օրը, երբ Հայրենիքի համար կռիվ տվածի փոխարեն վուվուզել փչելով իշխանության բերեցին իր տուն ու տեղը թուրքի կրակին տված, ոռն ու փորը փրկելու համար Երևան փախած դանոսչիկին։

Գիտակցու՞մ եք ինչ է տեղի ունեցել, եթե այո, ուրեմն քավե´ք ձեր մեղքը։ Մեղք, որի պատճառով ձեր երեխաները թուրքի բատրակներ են դառնալու։

Քավե´ք, դուրս եկեք փողոց, զղջումով փրկեք ձեզ, ուրիշ ճանապարհ չի մնացել…Հ.Գ. Գործողություն էիք ուզում, ստացա´ք, Շուշիի մոտ Հայ տղամարդը քայլ արեց, դե Հայ եղեք, Մարդ եղեք, դուք էլ գործողության գնացեք՝ ոտքի կանգնելով: