ՍԱՀՄԱՆԱԳԾԻՑ ՀԱԿԱՍԱԿԱՆ, ՏՀԱՃ ՈՒ ՎԱՏ ԼՈՒՐԵՐ ԵՆ ՓՈԽԱՆՑՎՈՒՄ․ ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույնիսկ ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրության և սահմանի արևելյան հատվածում առաջացած լարվածության հաստատումից հետո, սահմանագծից հակասական, տհաճ ու վատ լուրեր են փոխանցվում, ՊՆ-ն ճիշտ կանի որոշակի ինտենսիվությամբ հաղորդագրություններ փոխանցի։

Սահմանագծից հակասական, տհաճ ու վատ լուրեր են փոխանցվում․ Տիգրան Աբրահամյան

Որքան այդ հաղորդագրությունները օբյեկտիվ և համապարփակ լինեն այնքան լավ, որովհետև տեղեկատվություն թաքցնելը մեր օրերում բավականին բարդ է և դա ոչ միայն խուճապի, այլև բացասական այլ հետևանքների է բերելու։

«Խաղաղության դարաշրջանը» չբացած արդեն փակվեց։ Սրանց իշխանության պայմաններում խաղաղություն երբեք չի լինելու»։

hraparak.am