ՇՏԱՊ․ Սյունիքի Ճակատեն գյուղը հայտնվեց շրջափակման մեջ

Կապանում ՏԻմ ընտրությունների նախօրեին ադրբեջանցիները տհաճ անակնկալ արեցին սյունեցիներին։ Հենց հիմա Սյունիքի միջպետական ճանապարհին` Ճակատենում ադրբեջանցիների կուտակում կա։ Պարզվում է՝ թշնամին նորից մի նոր հենակետ է տեղադրում Սյունիքում։ Այս մասին հայտնում է Yerevan.Today-ը:
Եվ հատկանշական է, որ այս մասին լուռ է իշխանությունը, մարզպետը անգամ հարկ չի համարել մոտենալ թշնամու նոր թիրախ դարձած բնակավայրին։ Դե իսկ ՊՆ-ից առհասարակ ծպտուն չկա, կարծես սուվերեն տարածքում ամեն օր ադրբեջանցիների հայտնվելը դառնում է մեր ուժայինների համար սովորական իրադարձություն։Գյուղ Ճակատեն » VISITKAPAN.AM - ԱՅՑԵԼԻՐ ԿԱՊԱՆ

Ընդգծենք, այս նոր հենակետի տեղակայումը լրիվ նոր ռիսկեր է ստեղծում հայկական մի քանի բնակավայրի համար՝ Ճակատեն Շիկահող, Սրաշեն Ներքին հանդ, Ծավ համայնքների։

 

Եթե նոր տեղադրվող հենակետը սկսի գործել հենց այս պահից, ապա հենց վաղվանից թշնամու կողմից շրջափակման մեջ կհայտնվի Ճակատեն գյուղը։ Չկա այլընտրանքային որեւէ ուղի այս գյուղ ելումուտ անելու համար։

Իսկ թե ով և ինչով է պատրաստվում խաթարել թշնամու գործողությունները, այս հարցին Yerevan.Today-ի թղթակցի հետ զրույցում տեղի բնակիչները հուսահատ արձագանքեցին` «համենայն դեպս, ոչ մեկը չմոտեցավ թուրքի ձեռքը բռնի, ասի՝ իմ հողն է, մի՛ արա, ոստիկանական զորքերը առավոտից ավտոշարասյունով Երեկվանից բերվում-լցվում են Կապան, որ Իշխանական թեկնածուի համար մթնոլորտ ապահովեն, իսկ թշնամին քթի տակ եկել, բահ ու քլունգով նոր դիրքեր է ամրապնդում, ու սա ոչ մեկի վեջին չէ։ Անտեր ենք, անտեր, ու մեզ անտեր թողողները ապագա են խոստացել»։

Գյուղ Ճակատեն » VISITKAPAN.AM - ԱՅՑԵԼԻՐ ԿԱՊԱՆ

Հիշեցնենք՝ Ճակատենն այս վիճակում այս տարի հայտնվում է արդեն երկրորդ անգամ։ Նախորդն օգոստոսին էր, երբ թշնամին առաջին անգամ մուտք գործեց Սյունիքի Գորիս Կապան ճանապարհահատված ու զավթեց։ Այն ժամանակ համայնքապետ Արա Հարությունյանը հայտարարում էր, որ Ճակատենի ճանապարհից ադրբեջանցիները 4-5 մ հեռավորության վրա են ու անվտանգության ոչ մի երաշխիք չկա։ Իսկ այսօր, արդեն, նրանք մեկուսացնում են գյուղը, որ շրջափակման մեջ կհայտնվի։