ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ․ Վիճակը այս պահին

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Վերին Շորժայում ստեղծված իրավիճակի մասին:

Ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ
«Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Կրակոցներ հայ-ադրբեջանական սահմանին. Բաքուն և Երևանը միմյանց են մեղադրում Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան»,- հայտնում են ՊՆ-ից: