Հենց այս պահին նռնшկ նետшծ шրցшխցուն ռուս խшղшղшպшհները փոխшնցում են․․․

Տիգրան Պետրոսյան անուն ազգանունով ֆեյսբուքյան օգտատերը, որի սոցցանցի էջից տեղեկանում ենք, որ ստեփանակերտցի է, գրառմամբ կոչ է արել սատարել այսօր առավոտյան Շուշիի անցակետի մոտ ադրբեջանցիների ուղղությամբ նռնակ նետած արցախցուն, որը նոյեմբերի 8-ին ադրբեջանցու արձակած կրակոցից զոհված Մարտիկ Երեմյանի եղբայրն է:«Արցախցինե՛րԱրդեն տեղյակ եք, որ այսօր առավոտյան Շուշիի մոտակայքում գտնվող ազերիների ուղղությամբ նռնակ է նետվել։ Քիչ անց համացանցում տեսանյութ հրապարակվեց, թե ոնց են ռուս խաղաղապահները ձեռբակալում այդ մարդուն

Բոլորս էլ հասկանում ենք, թե որքան ծանր հոգեվիճակում ենք գտնվում, և կարծում եմ, որ պետք է այս պահին կանգնել նրա կողքին՝ պահանջել ռուսներից հայկական կողմին փոխանցել Արցախի բնակչին։ Հակառակ դեպքում մեր անտարբերությունը կարող է բերել նրան, որ ազերիների պահանջով, ձեռբակալվածին փոխանցեն թշնամուն։

Միջադեպ Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհին․ սպանված արցախցու եղբայրը նռնակ է նետել ադրբեջանցիների ուղղությամբ (տեսանյութ) - Լուրեր Հայաստանից

՝ որպես արցախցի, իմ պարտքն եմ համարում գնալ ու կանգնել մեր հայրենակցի կողքին։

Ժամը 13:00-ին կլինեմ Արմենավան թաղամասի, նախքին կենտրոնական շտաբի, նախկին վարժարանի, այժմ խաղապահների նստավայրի դիմաց կանգնած։
Քյոմագա պետք մեր ախպորը…»,- գրել է նա:
Մինչ պատրաստում էինք հրապարակել մեր հայրենակցի գրառումը, Տիգրան Պետրոսյանը մեկ այլ գրառմամբ տեղեկացրեց, որ նռնակ նետած անձին ռուս խաղաղապահները փոխանցում են հայկական կողմին:
«Հարգելի հայրենակիցներ։

Հայկական կողմին փոխանցված գերիները Երևանի կենտրոնական հոսպիտալում են.Մեկը մահացած-Առաջին.am

Քիչ առաջ ինձ հետ կապ հաստատեցին համապատասխան կառույցներից, և հայտնեցին, որ նռնակ նետած անձին ռուս խաղաղապահները փոխանցում են հայկական կողմին։

Կարծում եմ, էլ իմաստ չկա հավաքվելու։

Կապի մեջ լինենք, միայն միասնական ենք ի զորու դուրս գալ այս վիճակից»,- գրել է նա: