ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես զոհվшծի ծնող գիտեմ, ով шսում է՝ մերսի Նիկոլ ջшն, փողն шմեն шմիս հшշվիս նստում է

Ես զոհվածի ծնող գիտեմ, ով ասում է՝ մերսի Նիկոլ ջան, փողն ամեն ամիս հաշվիս նստում է: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Yerevan.Today | Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հարձակման է ենթարկվել

«Նա ուրախանում է, որ վարկերն է փակել: Էտ տղան իր համար միշտ ծախս էր լինելու, ես շատ սարսափելի բան եմ ասում, բայց այդ տիպի մարդկանց համար երեխան ծախս է: Ու մեկ էլ այդ երեխան չկա, պրոբլեմը չկա ու այդքան փող տվեցին, բա կսիրի Նիկոլին էլի»,-ասաց նա:

Տիգրան Աթանեսյան. Անհապաղ ազատեք Ռոբերտ Քոչարյանին - Պանորամա | Հայաստանի նորություններ

Աթանեսյանը նշեց, որ կա նման զանգված ու կա Գեղամ Նազարյանի նման հայրեր, որոնց կյանքն ավարտվել է երեխայի մահվամբ. «Կա Գեղամի նման ծնող, ով հայ մարդ է, հայ ծնող, բայց մի մոռացեք, որ կան մարդիկ, ովքեր ուրախացել են, որ վարկ են փակել: Բացի դրանից, կայուն եկամուտ ունեն, իրենց տղան մահացել է, բայց կայուն եկամուտ ունեն»: