Երկու օր է` Կապանում եմ ու երկու շատ հետաքրքիր բան եմ արձանագրել… Դանիել Իոննիսյանի ԿԱՐԵՎՈՐ վերլուծականը

Դանիել Իոննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.
Երկու օր է` Կապանում եմ ու երկու շատ հետաքրքիր բան եմ արձանագրել.
1. Ֆեյսբուքում մարդիկ


առավել շատ են մտահոգ Գորիս-Կապան ճանապարհով` քան ստեղ։ Ստեղ մարդիկ տեղյակ են, որ թեև հոգեբանորեն շատ տհաճ է իրավիճակը, էապես դժվարեցնում է Գորիսի երեք բնակավայրերի կապը, բայց Կապանցիների

առօրյայում համարյա բան չի փոխվել` Տաթևով ճանապարհը արդեն ավելի լավն է, քան Որոտանովը` անգամ առանց ադրբեջանցիների։ 2. Չափազանց հետաքրքիր է քարոզարշավը։ Մասնակցող 2 քաղաքական


ուժերն էլ դիմում են ընտրողների համոզելու էնպիսի տեխնոլոգիաների, որ ես 1-ին անգամ եմ տեսնում։ Դրանք, մեղմ ասած, ոչ միշտ են բարեխիղճ և հաճելի, սակայն ակնհայտ է պայքարն ամեն քվեի համար։