ՀՐԱՏԱՊ․ ՀՀ-ում մի քանի դպրոց փակ է, բայց պատճառը կորոնավարակը չէ. Այլ․․․

Երկշաբաթյա արձակուրդից հետո հանրապետության դպրոցները նորից անցել են առկա ուսուցման: Համաճարակային իրավիճակը զսպելու նպատակով էր ԿԳՄՍ նախարարությունը ևս մի շաբաթով երկարաձգել աշնանային արձակուրդը: Նոյեմբերի ութից դասապրոցեսը չի վերսկսել հանրապետության

երեք դպրոցում, սակայն ոչ քովիդի պատճառով: Հայտնում է «1լուրեր»-ը: Արսեն Բաղդասարյան, ՀՀ ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետ – Պայմանավորված է դպրոցում ջերմային ռեժիմը չպահպանելու խնդրով: Դիմակի կրումը, ձեռերի шխ տшհшնումը, հեռավորության պահպանումը, սննդի կազմակերպումը դպրոցներում կանոնակարգված են

ու խի ստ կերպով պահպանելու դեպքում դեպքեր կարող են լինել, սակայն կր իտիկшկшն չեն լինի: Երևանի 172-րդ հիմնական դպրոցում առանց դիմակի աշակերտի, ուսուցչի շատ դժ վար է հանդիպել: Տնօրենը ասում է՝ աշխատանքային ամբողջ օրվա մեջ դիմակ դնելը նախընտրելի է հեռավար դասերից: Գայանե Մկրտչյան, Երևանի

 

172-րդ դպրոցի տնօրեն – Երկշաբաթյա արձակուրդը մեր դպրոցի տվյալների հետ կապված արդյունք տվեց, քանի որ այսօր դասարաններում չունենք հիվшնդ երեխաներ, տվյալ պահին գոնե, չունենք նաև հիվшնդ ուսուցիչներ: Եթե որևիցէ դասարանում որևէ խնդիր ենք ունենում, այդ դասարանն անցնում է հեռավարի: 2-րդ դասարանցիների դասվարն

ասում է՝ զարմանալի է, սակայն փոքրերը արդեն սովորել են դիմակով կրթությանը և ըմբռնումով են հաղթահարում քովիդի դժ վшրությունները: Ալլա Յազիչյան, 172-րդ դպրոցի ուսուցչուհի – Երկու շաբաթ արձակուրդը մեզ օգնել է, որ դասարանում չունենանք հшմшվարակ: Այն գաղափարը, որ եթե դիմակը հանեք, մենք դպրոց չենք գա, կգանք խմբերով, արդեն իրենց համար հավելյալ

մոտիվացիա է, որ կարողանան դիմակները կրել գոնե քառասունհինգ րոպեն: ԿԳՄՍ փոխնախարարը վստահեցնում է՝ իրավիճակը իրենց ուշադրության կենտրոնում է. դեռ սեպտեմբեր ամսին են դպրոցներ շրջաբերականներ ուղարկել՝ կորոնավիրուսի հետևանքով դասի չներկայացողների թվերն ամեն շաբաթ ներկայացնելու համար: Գերատեսչությունում թվերը վերլուծում, հետևություններ անում են: Ժաննա

Անդրեասյանը հիշեցնում է՝ եթե դպրոցում անձնակազմի 10 տոկոսը դասի չհաճախի, կրկին հեռավարի կանցնեն: Ժաննա Անդրեասյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ – Մեր որդեգրած մոտեցումը, որ ոչ թե գնանք տոտալ, հшմшտարած փակել, բացել ու նման գործընթացների, այլ ունենանք իրավիճակային մոտեցում, որ եթե կա դպրոց, ուր կա խնդիր, ուրեմն դպրոցը ժամանակավոր հեռավար ռեժիմով է աշխատում,

սակայն միևնույն ժամանակ բոլոր այն դպրոցները, որտեղ նման խնդիրներ չկան, ունեն հնարավորություն շարունակել առկա ուսուցումը: Փոխնախարար Անդրեասյանը ներկայացրեց նաև դպրոցներում ուսուցիչների պատվшստման ցուցանիշը, նշելով՝ մանկավարժների մոտ ութսուն տոկոսն արդեն 1-ին դ եղաչափով պատվшստվել է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պետություններին հորդորել է խուսափել կրթական հաստատությունները փակելուց: