Բանակն ուժով ադրբեջանական անցակետերը կարող է հեռացնել. Փաշինյանի պայմանավորվածությունն է դա չանելու պատճառը. Ղազինյան

Երեկ կեսգիշերից Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-ի վրա Ադրբեջանը տեղադրել է անցակետեր, ու դրա մասին, ինչպես այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, ոչ պաշտոնական խողովակով տեղեկացրել են հայկական կողմին։

«Շահարկումներից խուսափելու համար պետք է հիշեցնեմ, որ ադրբեջանական անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում, խոսքը Էյվազլիի հատվածի մասին է, հիմա կարող է այլ հարց ծագել, որ հնարավոր չէր բանակցել, որ այդ ճանապարհին ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ որևէ սահմանային հսկողություն չիրականացվեր․ հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչը անընդունելի էր մեզ համար»։

Նիկոլ Փաշինյանը բռնակալ է, իշխում է նեոբոլշևիզմը». Արթուր Ղազինյան

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը, ի պատասխան Փաշինյանի պարզաբանումների, նշեց, որ Հայաստանի սուվերեն տարածքները Ադրբեջանին հանձնումը նոր չէ տեղի ունենում։

«Հայաստանի ինքնիշխան տարածքի Ադրբեջանին հանձնելու փաստական մեկնարկը սկսվել է անցյալ տարվա դեկտեմբերից, երբ Փաշինյանը հայտարարեց, որ Սովետական Հայաստանի քարտեզներով իրականացվում է սահմանների ճշգրտում, իսկ Ադրբեջանի նախագահի հետ բանավոր փոխըմբռնման արդյունքում տեղի է ունեցել հայկական զորքի դուրսբերում՝ Սանասարի և Կովսականի պաշտպանական դիրքերից։Այդ վիրավորանքն ուղղված էր պաշտպանության բոլոր նախարարներին, միգուցե նաև ներկայիս. Ղազինյան - Պանորամա | Հայաստանի նորություններ

Հենց այս ամենի հետևանքով է, որ այդ ճանապարհը հայտնվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ»,- ասաց Արթուր Ղազինյանը՝ շեշտելով՝ կատարվածը դավաճանության հետևանքն է, ոչ թե պատճառը։