Մարդուն ձերբակալում են, որ նրա դուստրը Փաշինյանին չընդդիմանա ԱԺ-ում. սա՞ է ձեր «Նոր Հայաստանը»

Երբ 2018-ի ապրիլին Փաշինյանը և նրա թիմակիցները հասարակությանը խոստացան «նոր Հայաստան», հասարակության մեծ մասը հավատաց այդ խոստումներին, քանի որ հավատքը մարդու բնական հոգեվիճակն է։ Ո՞վ իմանար, որ շատ կարճ ժամանակ անց պսևդո-հեղափոխականները կդառնան իսկական հակահեղափոխականներ։

 

արա մկրտչյան – Azat TV
Նիկոլ Փաշինյանը և իր թիմի անդամները խոստացան, որ «հին բարքերը» չեն վերադառնա Հայաստան, սակայն «հին բարքերը» նորերի համեմատությամբ կարելի է «եվրոպական ստանդարտի բարքեր» համարել։ Փաստորեն, Փաշինյանն ու իր թիմը ոչ թե քանդեցին հին բարքերը, այլ ավելի գռեհիկ դարձրեցին դրանք։

Հիշեք, թե ինչ եռանդով իրենք փորձեցին հետապնդել ՀՀ երկրորդ նախագահին, որից հետո սկսեցին քանդել ՍԴ-ն ու իսկական «քաղաքական որս» սկսվեց ՍԴ այն ժամանակվա ղեկավար Հրայր Թովմասյանի շրջապատի դեմ։ Բանը հասել է նրան, որ 70-ամյա հիվանդ մարդկանց հրավիրել են «ԱԱԾ պադվալներ»։

Աննա Մկրտչյանի հոր՝ Արա Մկրտչյանի քրեական գործը դատարանում է

Այս ամենը ցույց տվեց, թե իրականում ինչ արժեհամակարգում է ապրել Նիկոլ Փաշինյանը, իսկ նախկին բոլոր, հեղափոխական ձեւակերպումները, ինչպես պարզվեց, փարիսեցիության ոլորտից էին։

Այս իշխանությունն այնքան է լկտիացել, որ չի էլ թաքցնում, որ հնարավորության դեպքում ամեն ինչ կանի հակառակորդներին լռեցնելու համար։ Բանը հասել է նրան, որ ԱԺ պատգամավորի ընդդիմադիր ելույթների պատճառով նրա հայրը պատժվում է (նոյեմբերի 10-ն Վերաքննիչ դատարանը Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանին կալանավորելու որոշում է կայացրել: Նա ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրն է։ — Zham.am)։

Զինծառայող Սիփան Մելքոնյանի մահվան լուրը ընտանիքին հայտնել է Քասախ համայնքի գյուղապետ Արա Մկրտչյանը - YouTube

Ընդ որում, «կեղտի փնտրտուքով» նրանք արդեն հասել են 90-ականների իրադարձություններին։ Փաշինյանն ու իր շրջապատն այնքան ոգեշնչված են այս գործընթացով, որ չեն էլ հասկանում, որ քաղաքականության մեջ գործում է «բումերանգի էֆեկտի» օրենքը, մանավանդ որ Փաշինյանն ու իր թիմը, իր թիմի անդամների մամաների ու պապաների վրա շատ բաներ կան, սկսած հենց 90-ականներից։

Փաստորեն, նույնիսկ պատերազմում խայտառակ պարտությունը դաս չդարձավ Փաշինյանի համար։ Նա մնաց իր նախկին պատկերացումների շրջանակում, որտեղ ամենակարեւոր գործոններն են ատելությունն ու թշնամանքը։

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան