Ազատության հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ են եղել. Քրիստինե Վարդանյանը հակադարձում է Իոաննիսյանին

«Ձեր նշած անձը հայտնի է ընդդիմության հանրահավաքները անգամներ պակասեցնելով և իշխանության հավաքները ուռճացնելով, իրականում մեկնաբանելու բան էլ չկա, մարդը իր գործն է անում»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների» միավորում հ/կ հիմնադիր Դանիել Իոաննիսյանի հայտարարությանը, թե երեկ 19:17-ի դրությամբ Ազատության հրապարակում գտնվել է շուրջ 3700 հոգի։Քրիստինե Վարդանյան | Առավոտ - Լուրեր Հայաստանից

Պատգամավորը նշում է, որ երեկվա հանրահավաքից պետք է արձանագրել, որ տասնյակ ու հարյուր հազարավոր քաղաքացիներ են մասնակցել, որոնք ունեն նույն գնահատականը։ Հստակ թիվ՝ Վարդանյանը չնշեց, բայց վստահեցրեց՝ Ազատության հրապարակում հազարավոր մարդիկ եկել էին դիմադրելու։ «Ուղղակի բոլոր մարդկանց պետք է մոբիլիզացնել և կազմակերպել, ովքեր դեմ են վարվող քաղաքականությանը և պատրաստ են ցույց տալ դիմադրող քաղաքականություն»,-ասաց նա։

Yerevan.Today | Ակնարկել անգամ, որ ամեն բանում մեղավոր է ժողովուրդը, ստորություն է. Քրիստինե Վարդանյան

Վարդանյանի պնդմամբ՝ դիմադրությունը կարող է սկսվել 1 հոգով, 10 հոգով, 100 հոգով, բայց երեկ Հանրապետության հրապարակում կային հազարավոր, տասնյակ հազարից ավել մարդիկ, ովքեր ասում էին և ցույց տվեցին, որ պատրաստ են դիմադրության։ «Այստեղ ոչ թե մարդկանց քանակն է կարևոր, այլ, թե ինչպես կկազմակերպվի դիմադրությունը, և դաշինքը վստահ է, որ իրականում հնարավոր է լինելու հասնել նրան, որ Հայաստանում այլևս չվարվի թշնամու «ջրաղացին ջուր լցնող» քաղաքականություն։

Վերջապես կվերականգնենք մեր ինքնիշխանությունն ու կավարտենք այս ամոթի շրջանը»,-նշեց պատգամավորը։
Հարցին, թե շարունակական են լինելու դաշինքի հանրահավաքները, պատգամավորը պատասխանեց. «Դիմադրությանը միտված գործողություններ և գործընթացներ առաջիկա շաբաթներին և ամիսներին տեսնելու ենք, դրանք լինելու են տարբեր ֆորմատներով, վստահ եմ, որ տեսնելու ենք գործողություններ, որոնք արտահայտելու են մեր դիմադրությունը և ուղերձ են հղելու ոչ միայն թշնամական պետություններին, այլ աշխարհի մյուս պետություններին, այդ թվում՝ նաև Հայաստանի հանրության չեզոք զանգվածին և Հայաստանում փաստացի իշխանություն հանդիսացող ուժին, որ Հայաստանում կա դիմադրություն, և ցույց ենք տալու աշխարհին, որ որևէ ուժ իշխանություն չի ստացել երկրի կործանման համար»,-ասաց նա՝ հավելելով, որ այս իշխանությունը պնդում է, թե մանդատ է ստացել անելու այն, ինչ իրենց մտքով անցնի։

Ընտրել եմ ՀՅԴ-ն գաղափարախոսության, նպատակի ու կերպարների համար. Քրիստինե Վարդանյան - yerkir.am
Պատգամավորը հայտնեց նաև, որ ամբողջ Հայաստանում և Երևանի տարբեր մասերում լինելու են շտաբեր, որտեղ քաղաքացիները կարող են գրանցվել և դառնալ դիմադրության մասնակից ու առաջինը տեղյակ լինել որևէ նորությունից։

armdaily.am