Ստյոպա Սաֆարյանին համարում եմ Փաշինյանների ընտանեկան ընտանի քոմենթչին. Բորիս Մուրազի

«Մենք զրույց ունեցել ենք, բայց դա Ստյոպա Սաֆարյանի երևակայությունն է։ Ինքն իրեն Շերլոկ Հոլմսի տեղն է դրել և կարծում է, որ ազգային անվտանգության հարցով ինքն է զբաղվում։ Անվտանգության մարմիններ կան, եթե ես ազգային անվտանգությանը վնասող քայլ կատարեի, կարծում եմ՝ ԱԱԾ-ն անպատասխան չէր թողնի։ Ավելորդ եմ համարում Ստյոպա Սաֆարյանին մեկնաբանելը, քանի որ ի պատասխան նրա այն պնդմանը, որ մենք լրատվամիջոց չենք, ես Ստյոպա Սաֆարյանին համարում եմ Փաշինյանների ընտանեկան ընտանի քոմենթչին։ Լինում են չէ՞ ընտանի և վայրի կենդանիներ, կան վայրի քոմենթչիներ և ես Ստյոպա Սաֆարյանին համարում եմ Փաշինյանների ընտանի քոմենթչին»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին՝ անդրադառնալով Սաֆարյանի այսօր ասուլիսի ժամանակ արած հայտարարություններին։

Նրա խոսքով՝ Ստյոպա Սաֆարյանն այն մարդը չէ, որ ազգային անվտանգության հարցերով զբաղվի. «Եթե իմ գործունեությունն ազգային անվտանգության խնդիրներ է առաջացնում ու ԱԱԾ-ն դրան չի արձագանքում, ապա Ստյոպա Սաֆարյանի հայտարարությունն ուղիղ ապտակ է ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Մարտիրոսյանին։

Իրաքում ապրող եզդիներին սպառնացող վտանգները մեծանում են. Բորիս Մուրազի | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն

Քանի որ ստացվում է, որ մի ամբողջ կառույց իր տեղում չէ և պետության բեռն իր վրա վերցրել է Ստյոպա Սաֆարյանը ժամանակին ադրբեջանական «տրակտորիստների էր լարում»։ Ես կառաջարկեմ ադրբեջանական տրակտորիստներ ինքն այստեղ չփնտրի, հատկապես, երբ ինքն այն ֆիգուրը չէ, որ ազգային անվտանգության խնդիրներ լուծի։

Ազատիչի հրապարակած ձայնագրությամբ Նիկոլը կարգին հայրենասեր տղա է. Բորիս Մուրազի » Civic

Հետույք մտնելու խնդիր կարող է լուծել, դրա հետ միանշանակ չեմ վիճում, իր մոտ դա լավ է ստացվում»։

Նշենք, որ այսօր Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Բորիս Մուրազիի գործունեությունը հեռու է լրատվություն կոչվելուց. «Ես ամենևին ինձ վրա չեմ վերցնում դատավորի ֆունկցիաները՝ թելադրելու, թե որն է լրատվությունը։ Իմ և Բորիս Մուրազիի միջև նախկինում տեղի է ունեցել զրույց, որը վերաբերել է այդ լրատվականի կողմից Հայաստանի անվտանգության համար շատ լրջագույն խնդիրներ ստեղծելուն։ Եթե պարոն Մուրազին համաձայն է, ես կբացահայտեմ այդ զրույցի արդյունքները, թե ինչպես իր կողմից հորինված Բոլթոն-Փաշինյան հեռախոսազրույցը մեծագույն խնդիրներ էր հարուցել հայ-իրանական հարաբերություններում։

Տարբեր ձեւերով փորձում են ԶԼՄ-ներին վախեցնել. Բորիս Մուրազի - YouTube Ու ես զգուշացրել եմ իրեն, որ հարգելի երիտասարդ, Դուք կարող եք բարձրաձայնել ցանկացած խնդիր, ազատ եք ծավալելու ցանկացած գործունեություն, անգամ ձեր լրատվությանն ընդդիմադիր երանգ հաղորդելով, բայց մեր երկրի համար մի ստեղծեք անվտանգային խնդիր»: