«Համաձայն չենք, որ հայրս հուղարկավորվի Թոխմախի գերեզմանատանը»․ Արփի Սիրադեղյան

«Ես՝ Արփի Վանոյի Սիրադեղյանս, և իմ ընտանիքը համաձայն չենք, որ մեր հայրը հուղարկավորվի Թոխմախի գերեզմանատանը։
Վանոն պետության հիմնադիրներից է և որպես նշանավոր գրող, պետական և քաղաքական գործիչ ունի պատմական լիիրավ իրավունք հանգիստ հանգչելու Կոմիտասի անվան պանթեոնում։Համաձայն չենք, որ հայրս հուղարկավորվի Թոխմախի գերեզմանատանը»․ Արփի Սիրադեղյան | ՄԱՄՈՒԼ.ամ - Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային ...

Սակայն իշխանավորները դա ճիշտ չեն համարում, քանի որ էությամբ ստրուկ են, ձևով՝ դավաճան, տեսակով՝ մանրապճեղ։

Եվ եթե օրվա գյադաները իրենց ղեկապետի գլխավորությամբ Վանոյի դեմ կռիվ են տալիս Վանոյի վախճանից հետո, ուրեմն հայրս կհուղարկավորվի մեր ընտանեկան գերեզմանատանը` ոչ ուրիշ տեղ։

Վանոն պետության հիմնադիրներից է, ունի լիիրավ իրավունք հանգիստ հանգչելու Կոմիտասի անվան Պանթեոնում․ Արփի Սիրադեղյան

Վանոն եղել է, կա ու լինելու է` իր գրով ու գործով։

Դուք արդեն պատմության աղբանոցում եք»։

Արփի Սիրադեղյանի ֆեյսբուքյան էջից