Հնագետները Պոմպեյում «ստրուկների սենյակ» են պեղել

Հնագետները Պոմպեյի մերձակայքում գտնվող առանձնատանը հայտնաբերել են սենյակ, որտեղ եղած մահճակալներն ու այլ առարկաները լույս են սփռում հրաբխի ժայթքման հետեւանքով թաղված հին հռոմեական քաղաքի ստրուկների կյանքի պայմանների վրա, հայտնում է CNN-ը։В Помпеях впервые за 200 лет раскопок нашли останки лошади - DELFI

Հիանալի պահպանված սենյակում եղել են երեք փայտե մահճակալներ եւ մի շարք այլ առարկաներ, այդ թվում՝ ամֆորաներ, կերամիկական սափորներ եւ գիշերանոթ։

«Այս կարեւոր նոր բացահայտումը հարստացնում է մեր պատկերացումները հին պոմպեացիների առօրյա կյանքի մասին, հատկապես հասարակության մի դասի, որի մասին քիչ բան է հայտնի»,- ասել է Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին:

Պոմպեյում հնագետները հայտնաբերել են սենյակ, որտեղ ստրուկներ են ապրել –  ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Հռոմեական իրավունքի համաձայն՝ ստրուկները համարվել են սեփականություն եւ իրավական կարգավիճակ չեն ունեցել։ «Ստրուկների սենյակը» հեռու չէ այն վայրից, որտեղ այս տարվա սկզբին արարողակարգային կառք էր հայտնաբերվել։

NEWSru.com :: На раскопках в городе Помпеи обнаружены останки двух мужчин,  погибших при извержении Везувия в 79 году н.э.

Մահճակալներից երկուսը 1,7 մետր երկարություն են ունեցել, իսկ երրորդը՝ ընդամենը 1,4 մետր, ինչը ցույց է տալիս, որ այս սենյակը հավանաբար օգտագործվել է ստրուկների փոքր ընտանիքի կողմից, հաղորդել է մշակույթի նախարարությունը:

172 քառակուսի ոտնաչափ մակերեսով սենյակը՝ վերեւում փոքրիկ պատուհանով, նաեւ ծառայել է որպես խորդանոց՝ անկյուններում թաքցված ութ ամֆորաներով։