Հերթական կեղծիքը․ ովքեր էին տարածում վարչապետի մասնակցությամբ կեղծ տեսանյութը

Դեռևս երեկվանից՝  նոյեմբերի 7-ից համացանցի հայկական տիրույթում որոշ օգտատերեր ու լրատվական միջոցներ, ակնհայտորեն քաղաքական նպատակներ հետապնդելով,  սկսեցին տարածել մի տեսանյութ, որտեղ իբրև թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝  Աննա Հակոբյանի հետ գտնվում էր ակումբներից մեկում։

AraratNews - Հերթական կեղծիքը․ ովքեր էին տարածում վարչապետի մասնակցությամբ կեղծ տեսանյութը

Մեզ հաջողվեց պարզել հրապարակված  տեսանյութի իսկությունը, իրականում դա դեռևս 2018 թվականին նկարահանված տեսագրություն էր, որտեղ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մասնակցում է ինչ-որ միջոցառման,  այդ նույն միջոցառման ժամանակ արված ու հրապարակված լուսանկարներ անգամ կամ համացանցում։

Դատելով լուսանկարների հրապարակման ամսաթվից՝  կարող ենք փաստել, որ տեսանյութը նկարահանվել է ոչ ավելի ուշ, քան 2018 թվականի հուլիսի 29-ը։

Ի դեպ մեզ հաջողվեց նաև պարզել, որ տեսանյութը համացանցում հրապարակել  ֆեյսբուքյան օգտատեր Գագիկ Համբարյանը, ով էժան  ու սուտ շահարկումներով վարչապետին մեղադրել է Արցախյան պատերազմի  հետո մեկ տարին դեռ չլրացած խրախճանալու մեջ։

AraratNews - Հերթական կեղծիքը․ ովքեր էին տարածում վարչապետի մասնակցությամբ կեղծ տեսանյութըՏեսանյութը հրապարակել էին նաև մի շարք լրատվականներ, այդ թվում նաև News.am-ը, որտեղ հղում տալով անհայտ տելեգրամյան ԱԼԻՔԻՆ, տարածում էին  ակնհայտ սուտը ։

armenianews.net