Հայաստանը ներկայացնող անձը չպետք է բունկերներից ոչ սթափ վիճակում խոսք ասի. Թաթուլ Մանասերյան (video)

Առաջիկա օրերին սպասվող Մոսկովյան հանդիպումից հետո ազգային մտահոգություններ ունեցող ուժերին մտադիր ենք հավաքել կլոր սեղանի շուրջ՝ հասկանալու, թե ինչ է կատարվում,- ասաց Հայաստանի ազգային հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի հիմնած «Քաղաքացիական խորհուրդ» ՀԿ այժմյան նախագահ Թաթուլ Մանասերյանը՝ կազմակերպության նախաձեռնած բողոքի երթից առաջ, որը Նժդեհի արձանի մոտից ձգվելու է դեպի «Եռաբլուր» պանթեոն։

Թաթուլ Մանասերյան. Հայաստանը կարող է օգնել ՌԴ-ին ռազմարդյունաբերական համալիրի զարգացման մասով. «Հայաստանի Հանրապետություն» | Առավոտ ...
«Սա նաև կարևոր է՝ հասկանալու համար՝ ով ով է Հայաստանում, որովհետև այս իրավիճակում շատերը փորձում են անմաքուր խաղեր խաղալ, ինչը մեր կողմից անընդունելի է։ Եվ այստեղ մենք պետք է անպայման զգոնությունից բացի վաղվա օրվան միտված քայլերը մշակենք համատեղ»,-ասաց Մանասերյանը։Ամենքիս մեջ կա Դաշնակցության գոնե մի մասնիկ. Թաթուլ Մանասերյան - yerkir.am

Բողոքի ակցիայի նպատակը զգոնության կոչն է հայ հասարակությանը, ասաց նա, որպեսզի արթնանա մարդկանց մեջ տիրոջ զգացողությունը, անհանդուրժողականությունը իր արժանապատվությունը ոտնահարելու, օրինազանցություններ անելու հանդեպ։