Այն դպրոցները, որտեղ կլինեն տեղական բռնկումներ, դասարանի 10 տոկոսի չափով կորոնավիրուսի դեպքեր կլինեն, կանցնեն հեռավար ուսուցման․ առողջապահության նախարար

Նախարարի հրամանով սահմանված է, որ այն դպրոցները, որտեղ դասարանի 10 տոկոսի չափով կորոնավիրուսի դեպքեր կլինեն, կամ ուսուցչական կազմում կլինեն դեպքեր, այդ դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման ռեժիմին։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ առողջապահության  նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ցավոք սրտի, համավարակը մտավ մեր կյանք, ու մենք որևէ ժամանակագրական պատկերացում չունենք՝ այն կավարտի՞ երկու ամսից, վեց ամսից, մեկ տարուց, երկու տարուց։ Եթե նախորդ տարի կտրուկ լոքդաունները արդարացված էին ու թույլ տվեցին մեզ առողջապահական համակարգերը բերելու պատրաստվածության աստիճանի, դրանք անընդհատ պահպանելը երկարաժամկետ առումով բավական վնասակար հետևանքներ է ունենում»,-ասաց Ավանեսյանը։

Այն դպրոցները, որտեղ կլինեն համավարակի բռնկումներ, կանցնեն հեռավար ուսուցման. նախարար | Լրագիր

Նա նշեց, թե Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը իր ուղեցույցների մեջ նշել է, որ դպրոցների փակումը կամ կիսատ ռեժիմով վարումը պետք է հնարավորինս կարճ ընթացքներով իրականացնել, որովհետև կան երեխաների թե՛ հոգեկան առողջության, թե՛ զարգացման, թե՛ թերսնուցման ու մի շարք այլ խնդիրներ, որոնց վրա չի կարելի աչք փակել։

«Ես՝ որպես առողջապահության նախարար, հակված եմ, որ տոտալ լոքդաունները շատ էֆեկտիվ կարճաժամկետ արդյունք են ցույց տալիս, բայց մենք չունենք այդ ժամանակը։ Մեկ շաբաթ արձակուրդը ևս մեկ շաբաթով երկարաձգելը մեզ մի պահ հնարավորություն է տալիս մեղմելու իրավիճակը։ Կարող է այնպես ստացվել, որ վարակի շղթան այնպիսի մի դինամիկա ունենա, որ նոր որոշում կայացվիԱյն դպրոցները, որտեղ կլինեն տեղական բռնկումներ, կգնան հեռավար ուսուցման կարգի, թիրախային մոտեցում կկիրառենք»,-ասաց նա։