Ի՞նչ է նշանակում չթրքանանք. Հայաստանի օրակարգում միշտ էլ եղել է Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը. ՀՀ վարչապետ

«Ադրբեջանը պետք է Հայաստանի տարածքով, Հայաստանի սուվերեն ճանապարհներով Նախիջևանի հետ հաղորդակցվելու հնարավորություն ունենա, և մենք դա ընդունում ենք, պատրաստ ենք։ Հայաստանն էլ իր հերթին հաղորդակցություն պետք է ունենա Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի և Իրանի հետ»,-Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով տարածաշրջանում կոմունիկացիաների և ճանապարհների բացման խնդրին՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Մարտի 1-ի կապակցությամբ - ՀՀ վարչապետի  ելույթները և ուղերձները - Լրատվություն - Հայաստանի ...
«Երբ խոսում ենք, որ Ադրբեջանը հաղորդակցություն կունենա Նախիջևանի հետ, խոսում ենք նաև նրա մասին, որ կունենա հաղորդակցություն նաև Թուրքիայի հետ։ Այսինքն, այստեղ խոսք չի կարող լինել միայն ներքին հաղորդակցությունների մասին, այլ մենք նաև միջազգային հաղորդակցությունների թեման ենք հետապնդում, որպեսզի կարողանանք այդտեղ հնարավորինս արագ լուծումների գալ», — ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով ընդդիմության վաղվա հանրահավաքին, որը հրավիրվել է «Ոչ թրքացմանը» օրակարգով, հայտարարեց.

«Դա բացարձակ անհիմն օրակարգ է, ի՞նչ է նշանակում չթրքանանք: Հհանրահավաքի պոտենցիալ մասնակիցներից շատ-շատերը, երբ եղել են իշխանության, Թուրքիայի հետ հարաբերություները լավացնելու օրակարգ են ունեցել, փորձեր են արել, գործողություններ են արել:

ՀՀ վարչապետ. Մենք բավարար «Իսկանդերներ» ունենք, բայց հուսով ենք Ռուսաստանից  ինչ-որ բան ստանալ ևս - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից

Այսինքն՝ նրանք այդ ժամանակ թրքացմա՞ն օրակարգ էին առաջ տանում: Հայաստանի օրակարգում միշտ էլ եղել է Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը»: