Տղերքը չգիտեին` թշնամին Շուշիի բերդի վրա արդեն դիրքավորված սպասում է նրանց գալուն․ ոստիկանության նախկին ծառայողը պատմել է 2020-ի այս օրվա մասին (լուսանկար)

«Համարյա ամբողջ գիշեր չկարողացա քնել, մտածում էի գրեմ սա թե ոչ , անցել է ուղիղ մեկ տարի։

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը զոհվեցին տղերքը:

Շուշիի լուսաբացը». Շուշիի ազատագրման մասին «Համազգային»-ի նոր ֆիլմը - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Գիշերը ժամը 4։30 էր: Տղերքը հրամանով իջնում էին Շուշի: Տղերքին ասել էին իջնում եք чистка անեք ու գնաք տուն, ըստ հրամանի` հետները միայն ինքնաձիգ, պահեստատուփեր, սաղավարտ ու զրահաբաճկոն վերցնել։ Տղերքը չգիտեին, որ թշնամին Շուշիի բերդի վրա արդեն դիրքավորված սպասում է նրանց գալուն։

Ճանապարհը դեպի Շուշի անցնում էր մեր պոստերով: Հավաքվեցին մեր մոտ, որ ճամփա ընկնեն։

Տղերքից մեկը` մատնության մսաղացից ողջ մնացած միակ սպան, ով պատերազմից մինչ օրս իմ հարազատն է դարձել, դիմեց ինձ, որ իր իրերը վերցնեմ մոտս պահեմ ու գնացին։

Առավոտյան իմացանք ինչ է կատարվել` դարանակալված թշնամին սպասել է տղերքը հասնեն այնպիսի մի կետի, որտեղից արդեն հնարավոր չէր լինի նահանջել ու կրակ է բացել դիպուկահարներից։

Մոտ 2 ժամ 40 րոպե տևած մարտերում զոհվեցին շատերը, մյուսները՝ նահանջելու ոչ մի տարբերակ չունեին, սակայն հրաշքով` մեր տանկիստների միջամտությամբ, հնարավոր է դառնում ողջ մնացածների դուրս բերումը նշանառության գոտուց։ Նորից կապնվեցի տղերքի հետ: Հիվանդանոցում էին: Ընկերս խնդրեց, որ իր սպիտակ բաճկոնը, եթե ողջ մնամ հետս հասցնեմ Երևան։ Ողջ մնացի, բերեցի, հանձնեցի ընկերոջս։

Այդ օրվանից անցել է մեկ տարի, հիշում եմ ամեն ինչ, հիշում եմ բոլորին: Կհիշեմ ՄԻՇՏ:

Արցախում հայկական մշակութային ժառանգությունը սպառնալիքի տակ է. Ուկրաինայի հայերի միությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին | Ֆակտոր տեղեկատվական ...

ԼՈՒՅՍԵՐԻ ՄԵՋ ՄՆԱՔ ՏՂԵՐՔ»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Ոստիկանության նախկին ծառայող Հայկ Սարգսյանը։

newspress.am