ՌԴ ԱԳՆ-ն վերահաստատեց՝ միջանցք չի լինելու

Ամիսներ շարունակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երազում է «Զանգեզուրյան միջանցքի» մասին,  ամենուրեք ավետում միջանցքի առաջիկա  բացման մասին։ Նրան հաջողվել է հավատացնել ոչ միայն Ադրբեջանի ժողովրդին, այլև՝  մեծ եղբայր Էդողանին, ով նույնպես մեծագույն ոգևորությամբ կրկնում է Ալիևի խոսքերը։

Իրականությունը չափազանց հիասթափեցնող է թուրք եղբայրների համար, որովհետև բացի բարի ցանկություն և երազանք լինելուց «Զանգեզուրյան միջանցքը» կարող է առավելագույնը լինել  նաև մամուլում տարածվող աղմուկ։

ՌԴ-ում շրջանառության մեջ է դրվել ՀՀ քաղաքացիների հայկական վարորդական իրավունքը ճանաչելու նախագիծ | Լրագիր Գրեթե նմանատիպ ձևակերպում է արել ՌԴ ԱԳՆ-ն նոյեմբերի 9-ին ընդառաջ տարածած հայտարարությունում,  որտեղ Ալիևի երազանքը բնորոշվում է   «ԶԼՄ-ներում տարածված այսպես կոչված  Զանգեզուրյան միջանցք» ձևակերպմամբ։ Ավելին՝ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարում է, որ  փոխվարչապետերի եռակողմ ձևաչափում բոլորը, շեշտելով ԲՈԼՈՐԸ/ներառյալ Ադրբեջանի փոխվարչապետը/  համաձայնվել են, որ ապաշրջափակվող բոլոր ճանապարհները գործելու են երկրների տարածքային ամբողջականության և սուվերենության շրջանակներում։

ՌԴ ԱԳՆ հայտարարությունից ժամեր առաջ Երևանում Ռուսատանի փոխվարչապետը ևս արտահայտում է միջանցքային տրամաբանությունը մերժող միտք. «Ճանապարհների ինքնավարությունը մնում է այն երկրների իրավասությանը, որոնց տարածքով դրանք անցնում են»։ ՀՀ ԱԳՆ-ը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարության վերաբերյալ #Հաղթելուենք #Armenia #Artsakh #NagornoKarabakh #ArmeniaStrong #ArtsakhStrong | ՄԱՄՈՒԼ ... Տրամաբանությունը հուշում է, որ կամ Ալիևը տեղյակ չէ ինչ է քննարկում իր փոխվարչապետը Մոսկվայում, կամ իրականությունից այնքան է կտրվել, որ տրանսպորտային ապաշրջափակումը մատուցում է, որպես «Զանգեզուրյան միջանցքի» բացում։ Երկու պարագայում էլ իրականությունը չի փոխվում. միջանցքային հռետորաբանությունը չի կարող ազդեցություն ունենալ ոչ հայկական, ոչ էլ ռուսական  կողմի դիրքորոշումների վրա։

Միջանցքը Ալիևի  երազներում է, ընդամենը պատրանք՝ սեփական ցանկությունները  իրականության տեղ ընդունելու տեսքով, իսկ Հայաստանում  որոշ քաղաքական գործիչների համար զուտ շահարկումների թեմա է, ովքեր  հասկանալով, թե առանց հասկանալու ջուր են լցնում նույն Ալիևի ջրաղացին։

Armenianews.net