Բանտի ադմինիստրացիան ցույց է տվել, թե ինչպես է Սաակաշվիլին սնվում (տեսանյութ)

Վրաստանի արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությունը կադրեր է տարածել՝ ի պաշտպանություն նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հացադուլը դադարեցնելու մասին իր հայտարարության, գրում է «Նովոստի Գրուզիան»։

Տեսանյութը բաղկացած է մի քանի հատվածից: Ըստ ամենայնի, կադրերը նկարահանվել են քրեակատարողական հիմնարկի բուժկետում` նոյեմբերի 1-ին, 2-ին եւ 3-ին։Լուրեր Հայաստանից

«Ելնելով հանրային մեծ հետաքրքրությունից՝ հրապարակում ենք Միխեիլ Սահակաշվիլիի սննդի ընդունման փաստերի որոշակի մասը։ Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է բանտարկյալ Միխեիլ Սահակաշվիլին օրվա տարբեր ժամերին սնունդ և բնական հյութեր ստանում»,- ասվում է ծառայության հաղորդագրության մեջ։

Lurer.com | Բանտի ադմինիստրացիան ցույց է տվել, թե ինչպես է Սաակաշվիլին սնվում (տեսանյութ)

Կադրերում երեւում է, որ նախկին նախագահը բավականին նիհարել է։ Ըստ նրա համախոհների՝ Սաակաշվիլին նիհարել է մինչև 20 կիլոգրամով։

Քրեակատարողական ծառայությունը հրապարակել է նաև Սահակաշվիլիի կողմից ենթադրաբար օգտագործած մթերքների լուսանկարները, ինչպիսիք են հյութերը, մանկական պյուրեները և սպիտակուցներով հարուստ փոշային հավելումները: Թե ինչպես են այդ ապրանքները հայտնվել բանտի բուժմասում, պարզ չէ: