Ոստիկանները խուզարկել են ռեժիսոր, «Ֆիզգորոդոկի» պայքարի ակտիվիստ Սեդա Գրիգորյանի բնակարանը (լուսանկարներ)

Վավերագրող ռեժիսոր, ակտիվիստ Սեդա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ ոստիկանները խուզարկում են իր բնակարանը։
«Այսօր մեր տուն խուզարկության էին եկել քրեականի երկու ոստիկան. փնտրում էին կարմիր գույնի գրաֆիտի «պզիկ» (իրենց խոսքերով), որով կասկած կա, որ ես գրություններ եմ թողել ՌԱՏԿՈ-ի ապօրինի ցանկապատի թիթեղների վրա։

նկուղի փորձաքննություն չեղավ
նկուղը չփնտրեցին
նկուղը չգտան

Նկուղի քրեական գործը քնեցնում են, բայց ապօրինի ցանկապատի ժամանակավոր թիթեղների ինչ-որ գրության համար կոտորում են իրենց վերջին ամիսներին։

Մեր տունն ամբողջությամբ գլխիվայր շրջեցին այսօր` մի հատ սփրեյ գտնելու համար, որն այդպես էլ չգտան։

Ավելի մանրամասն կգրեմ, երբ պակաս բարկացած կլինեմ։

Ոստիկանական ահաբեկչությունը ՖիզԳորոդոկի բնակիչների դեմ շարունակվում է»,– գրել է նա։