Ծшռուկյшնը խшղшտшխտшկին հшնել է шմենшուժեղ ֆիգուրը.պшտերшզմն шնխուսшփելի է

Դեկտեմբերի 5-ին Աբովյան քաղաքում եւս դիտարժան ընտրապայքար է սպասվում: Մրցակցությունը գնալու է երկու հիմնական թեկնածուների միջեւ: Իշխող Քաղպայմանագրի թեկնածուն Պավել Ցուգունյանն է, որը Կոտայքում ավելի հայտնի է Պաշ մականվամբ հանտնի քրեական հեղինակություն։Գագիկ Ծառուկյանը ժամանեց․ սպասում են դատարանի որոշմանը․ ուղիղ

Պաշը Կոտայքի նախկին մարզպետ, ներկայումս շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ազգականն է։ 2018-ից հետո Պաշը մարզում մի քանի պաշտոններ է զբաղեցրել. նախ նշանակվել էր մարզպետի օգնական և վարում էր Հրազդան բ/կ-ի վրա հաշվառված ավտոմեքենան, ապա նշանակվել է Կոտայքի մարզի ՋՕԸ-ի տնօրեն։ 2020 թվականի սեպտեմբերից Ցուգունյանը նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար։ Մամուլում տեղեկություններ կային, որ ՔՊ վերնախավը ճնշումներ գործադրեցին Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի վրա, որպեսզի նա այս ընտրություններում չառաջադրվի, քանի որ ՔՊ-ականներն լուրջ մտահոգություններ ունեն, որ 2019-ի սցենարը կարող է նորից կրկնվել և Գևորգյանը կարող է կրկին հաղթել։

Սակայն ճնշումներն արդյունք տվեցին, Գեւորգյանը չի առաջադրվում, փոխարենը ԲՀԿ-ով կառաջադրվի Գագիկ Ծառուկյանի ամենամտերիմ ընկեր, թիկնազորի պետ, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Բաբայանը, որը ոչ միայն Աբովյանում, այլեւ Կոտայքի մարզում հայտնի եւ ընդունելի հեղինակություն է ու կասկած չկա, որ նա առաջադրվել է հաղթելու վճռականությամբ:

Իշխանությունը Գագիկ Ծառուկյանի գործով «փաստաթուղթ» է տարածում - Yerevan.Today

Պարզ ասած՝ Գագիկ Ծառուկյանը խաղատախտակին է բարձրացրել իր ամենաուժեղ խաղաքարը:
Սակայն նկատի ունենալով ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հարաբերությունները, հարց է առաջանում՝ արդյոք երկուստեք փոխպայմանավորվածություն կա Գագիկ Ծառուկյանի հայրենի Աբովյանը ավանդույթի համաձայն թողնել Ծառուկյանի տիրապետության տակ:

Ի դեպ, երեկ Ռռոմանոս Պետրոսյանը պատասխանելով այս հարցին ասել է. «Որևէ մեկն իրավունք չունի քաղաքը թողնել որևէ մեկին, այն Աբովյանի քաղաքացուն է պատկանում»: Վերջինս նշել է, որ որպես ՔՊ-ի Աբովյանի տարածքային կառույցի և կուսակցության վարչության անդամ՝ այս անգամ ևս ներգրավված է ՏԻՄ գործընթացներում. «Մեր թեկնածուն վարչության որոշմամբ է առաջադրվել։

Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին 60 հոգանոց ավագանու ցուցակ ենք ներկայացրել, իսկ թեկնածուն՝ Պավել Ցուգունյանը, դեռևս 2017թ․-ից մեր շտաբի պետն է եղել Աբովյանում։ Այսինքն, մեր թեկնածուի ընտրությունը պայմանավորված է բացառապես ինստիտուցիոնալ որոշմամբ»։
Հիշեցնենք, որ 2019-ին իշխանությունը իր հեղինակության պիկին պարտվեց Աբովյանում: Պետրոսյանն ասել է, որ նախորդ ընտրություններում պարտվել են, բայց դասեր քաղելով՝ առաջ են շարժվում. «Մենք գնում ենք հաղթելու վճռականությամբ և ունենք բոլոր նախադրյալները՝ դրան հասնելու համար»։
Եթե, իսկապես, չկա պայմանավորվածություն, ապա անշուշտ Աբովյանում դաժան պատերազմ է սպասվում:

Անի Սահակյան