«Որովհետեւ դուրս չես գալիս դու, արա. Լավ, էտի մի կոխի բերանս». Արարատի մարզպետը փայլեց իր «բարեկրթությամբ»

Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւնյանը իր մարզում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի թեկնածուների շանսերը նորմալ է գնահատում: Այս մասին նա նշեց այսօր՝ նոյեմբերի 5-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում:

Մարզպետը քայլելով էր խոսում, իսկ երբ լրագրողներից մեկը միկրոֆոնը մի քիչ մոտեցրեց նրան, նա արձագանքեց. «Լավ, էտի մի կոխի բերանս, գնա էն յան, այ քեզի բան»:Որովհետեւ դուրս չես գալիս դու, արա. Լավ, էտի մի կոխի բերանս». Արարատի մարզպետը փայլեց իր «բարեկրթությամբ»

Հարցին, թե ինչ էր պատճառը, որ ժամանակին հրաժարական տվեց մարզպետի պաշտոնից, ապա փոշմանեց, Թեւոնյանը պատասխանեց. «Պատճառը դու էիր»:

Մարզպետին հարց ուղղեցին նաեւ Տիգրանաշեն գյուղի մասին, որը տարբեր խոսակցությունների համաձայն հնարավոր է փոխանցվի Ադրբեջանին, երբ լրագրողը հիշեցրեց, որ մարզպետն այդ գյուղում աձանձնատուն ունի, նա ասաց. «Բա որ էդքան բանը գիտես, ինչի ես ինձ տենց հարց տալիս: Այսինքն էդ բանը չի կարա լինի: Որովհետեւ դուրս չես գալիս դու, արա. Լավ, էտի մի կոխի բերանս». Արարատի մարզպետը փայլեց իր «բարեկրթությամբ»Նման հարց չի եղել եւ չի լինի: Հանգստացա՞ք: Վերջերս մի մարդ եկել էր Վայքից, որ տուն առներ Տիգրանաշենում: Երեւանի տների գին ասեցին: Տիգրանաշենում բոլոր մարդիկ ապրում են, լրիվ պայմաններոը կա ապրելու եւ ապրելու են:

Իմ առանձնատունը իմ վրա նստել է 200 հազար դոլար: Սարքել եմ 1997 թվականին: Ես ծախելու չունեմ: Մյուս անգամ էդ տեսակ անտակտ հարցեր տաս»:

Դիտարկմանը, թե ինչո՞ւ եք անհարգալից արտահայտվում լրագրողների հասցեին, Թեւանյանը նույն բռիությամբ պատասխանեց. «Որովհետեւ դուրս չես գալիս, դու արա»: