Հարգելի ուսուցիչներ, կազմակերպված հրաժարվե՛ք ատեստավորումից, որևէ մի բարձրաստիճան պաշտոնյա իրավունք չունի ձեզ անարգելու, հիշե՛ք․ Սոֆյա Հովսեփյան

Ուսուցիչների կամավոր ատեստավորում…
Ի՞նչ կա թաքնված այս քայլի ներքո, որն այդպես էլ շատերը չնկատեցին։
Վերջին շրջանում ակտիվ քննարկվում էր ուսուցիչների ցածր աշխատավարձը և դրա ամոթալի լինելը և զուգահեռ տարվում կառավարության շռայլությունների հետ։Բոլորը շատ լավ գիտակցում են, որ կրթության որակը միայն ծրագրի անորակությունից չէ , այլ նաև ցանկացած ծրագրի որակյալ իրացումից է։Անի համայնքը 1.5 տարի պարալիզված է. Սոֆյա Հովսեփյան - Պանորամա | Հայաստանի նորություններ

Մինչ օրս ուսուցիչների մեծ մասն այն արել են շատ հոգատար և սիրով՝ փորձելով հնարավորության սահմանում կրթել և արժեքներ ստեղծել սերունդների մոտ, սակայն ցանկացած պարագայում միշտ ակնկալել են տարրական հարգանք և վերաբերմունք իրենց նվիրական աշխատանքին։ Հարգանքի բացակայությունը բոլոր ժամանակներում ակնհայտ է եղել, վերաբերմունքը նույնպես, սակայն մարդիկ ակնկալում էին այդ վերաբերմունքի փոփոխություն և ահա՜, եկավ ուսուցչին լռեցնելու մի դավադիր ծրագիր…
Կառավարության յուրաքանչյուր անդամ իրեն իրավունք վերապահեց խոսել կամավոր ատեստավորման մասին ,սակայն որևէ մեկը չհետաքրքրվեց , թե դա ի՞նչ և ինչե՞ս է իրականացվելու։ Կազմեցին թեսթեր, որոնցում հաշվի չառնեվեց բազմաթիվ կարևոր հանգամանքներ։Եկան ասելու » ցանկանու՞մ եք բարձր աշխատավարձ, ապա քննություն հանձնեք, հայտնվեք մեր թակարդում»։

Ովքե՞ր էին այդ ասողները։ Նրանք այն մարդիկ էին, որոնք այդ որոշման կայացմանը հասել էին նույն ուսուցիչների շնորհիվ։

Անցկացվեց խայտառակ ամոթալի գործընթաց ,որին հաջորդեց խայտառակ ամոթալի վերաբերմունք բոլոր ուսուցիչների նկատմամբ։

Սկզբից խոսեցին ցածր ցուցանիշի մասին, իսկ հետո որակեցին ուսուցչին անբան և համարեցին, որ եթե չեն կարող ատեստավորումն անցնել, ապա պետք է դուրս գան դպրոցից։ Կրկին կառավարության նիստի ժամանակ ամեն մեկը հասկանալով և չհասկանալով անարգեց ուսուցչին՝ դարձնելով նիստի ամենաթրենդային հարցը։Այս օրերին քննարկվում է դատախազների աշխատավարձի բարձրացման հարցը և գլխավոր դատախազի տեղակալի մեկ ամսվա աշխատավարձը ավելին է, քան ուսուցչի մեկ տարվա աշխատավարձը և այն դեպքում, երբ այս դատախազությունը տապալել է ամբողջ գործընթացը։Սոֆյա Հովսեփյան. Պատրաստ եմ պրոֆեսոր Արմեն Չարչյանին տալ երաշխավորագիր կալանքից ազաատման համար - Պանորամա | Հայաստանի նորություններ

Դատախազը կամավոր ատեստավորման չի գնում, նրան նվիրում են այդ աշխատավարձը, քրտնաջան չի աշխատում ,այլ քրտնաջան գործեր է սարքում կամ գործեր ձախողում, բայց կրկին իրեն նվիրում են բարձր աշխատավարձ։Այս գործընթացը համարում եմ հերթական մանիպուլյացիան, որով եկան ասելու.Լռե՛ք ուսուցիչներ, ձեր աշխատավարձը չենք բարձրացնելու, քանի որ դուք մեր թակարդում կամավոր հայտնվեցիք։

Ի դեպ քիմիա առարկայից կտրվել է նաև ուսուցիչ, որը ամեն տարի ԵՊԲՀ է ուղարկում 10֊ից ավել ուսանողներ և ակնկալիքն էր, որ կամավոր ատեստավորմամբ կբարձրանա իր աշխատավարձը 30_50000 դրամ ։Մի՛ մտեք այս խաղերի մեջ հարգելի ուսուցիչներ։

Կազմակերպված հրաժարվե՛ք ատեստավորումից և պահանջեք հարգել և արժանապատիվ կերպով վերաբերվել ձեզ։

Որևէ մի բարձրաստիճան պաշտոնյա իրավունք չունի ձեզ անարգելու, հիշե՛ք, որ իրենք ձեր շնորհիվ են այդ աթոռները զբաղեցնում։Կամ դուք կլինեք միասնական կամ կհալածվեք ինչպես միշտ…

Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից