ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համացանցում հայտնվել են ինքնաթիռի օդաչուի խցիկից կադրեր, որոնք ուղևորները պետք է չտեսնեն

Այս տեսանյութը նկարահանվել է ինքնաթիռի հնդիկ օդաչուի խցիկից։

Թռիչքից հետո նա բեռնել է այս տեսանյութը համացանցում և կատարել հետևյալ գրառումը ․

«Սա այն է, ինչ տեսնում է օդաչուն և բարեբախտաբար չի տեսնում ուղևորը»։ Նայելով այս կադրերը, պարզ է դառնում, թե ինչու է օդաչուն նկարագրել այս կադրերը հենց այդպես։Օդաչուի խցիկից արված անհավանական կադրեր. ՖՈՏՈՇԱՐՔ

Երբ օդաչուն հանկարծակի փոխում է ուղղությունը դեպի լեռները, այդ պահին ինքնաթիռը ուղղակի մխրճվում է ամպերի մեջ և մարդիկ կարող են ուղղակի սարսափից իրենց տեղը չգտնեն։ Սակայն մի քանի վայրկյանից արդեն պարզ է դառնում, որ օդաչուն գիտի թե ինչ է անում և ամեն ինչ ճիշտ է։

Խցիկի տեսախցիկը նկարել է այն պահը, երբ ինքնաթիռը գտնվում էր Կվինզթաուն քաղաքում, որը գտնվում է Նոր Զելանդիայում։ Առաջինը, ինչը ցնցում է՝ գեղեցկությունն է ողջ շրջակայքում։ Գեղեցկագույն երկնային կադրեր՝ «Թռչող հոլանդացու» օդաչուական խցիկից (լուսանկարներ) - Լուրեր Հայաստանից - Թերթ.amԲազմաթիվ լեռներ, անվերջ թվացող ամպեր և այլն։ Մի կողմից լավ է, որ ուղևորները չեն տեսնում այս կադրերը և կարող են հանգիստ առանց վախենալու կամ նյարդայնանալու նստեն իրենց տեղերում։ Մյուս կողմից, ինչպես գոնե մեկ անգամ չտեսնել այն սեփական աչքերով։