«10 ամիս խելագարի պես փնտրում էինք մեր բալին. էնքան լուսավոր ու հզոր էր իմ Յուրան». Յուրա Զախարյանին հուղարկավորեցին իր ծննդյան օրը

Զախարյան Յուրան կրտսեր եղբոր՝ Աշոտի հետ Մեղրիի զորամասում էր ծառայում։ Պատերազմի օրերին երկուսին էլ տեղափոխում են Ջրական։ Կրտսեր եղբայրը վիրավորվում է, Յուրան՝ զոհվում։Նորօրյա հերոսներ. ՊԲ-ն պարգևատրման արժանի զինծառայողների անուններ է հրապարակել | ՄԱՄՈՒԼ.ամ - Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային ... Տղայի պատմությունը ավելի մանրամասն ներկայացնելու համար կհրապարակեմ վերջինիս մոր՝ տիկին Մարիայի՝ ինձ ուղարկված նամակն ամբողջությամբ.
«Յուրա Զախարյան, Գավառ քաղաքից։ 2019-ի հուլիսին զորակոչվեց բանակ, ծառայում էր Մեղրիում։ Խելացի, զուսպ, հարգված, ազնիվ ու բոլորին հասնող տղա էր իմ Յուրան։ԽՈՐԻՆ ԽՈՆԱՐՀՈՒՄ ՅՈՒՐԱ ԱՐՏՅՈՄԻ ԶԱԽԱՐՅԱՆԻ ԼՈՒՍԵ ՀԻՇԱՏԱԿԻՆ — Gsu.am
Հոկտեմբերի 3-ին տեղափոխել են Ջրական (Ջեբրայիլ)։ Ինձ զանգեց հոկտեմբերի 5-ին ու ասաց, թե Մեղրիում են, որ չանհանգստանանք։ Այնինչ, այդ օրը շատ խառն է եղել իրավիճակը, նահանջ հրաման է եղել ու միմյանցից անտեղյակ կորցրել են շատերին… Ցավոք չունենք հստակ պատմություն երեխայիս ճակատագրի վերաբերյալ, քանի որ անզգամ ու անաստված շների էինք վստահել մեր լույս բալեքին։ 10 ամիս խելագարի պես փնտրում էինք մեր բալին… ԴՆԹ համընկում եղավ, հուղարկավորեցինք մեզ մոտ, բայց միևնույնն է, չենք հավատում, ու սպասում ենք, որ կգա։ Էնքան լուսավոր ու հզոր էր իմ Յուրան…»։

Մերօրյա հերոսներ. ՊԲ-ն պարգևատրել է մեկ տասնյակից ավելի զինծառայողների #Հաղթելուենք #Armenia #Artsakh #NagornoKarabakh #ArmeniaStrong #ArtsakhStrong • ԿԵՆՏՐՈՆ.am ...
Ես միայն կավելացնեմ, որ Յուրային հողին հանձնեցին 2021 թվականի հուլիսի 22-ին՝ իր 21-ամյակի օրը…
Հիշատակդ վառ, Յուրա ջան։
Եղբոր հետ
Արամ Գևորգյանի գրառումը