Ռուբենը սեփական մարմնով ծածկել էր վիրավորն ընկերոջն ու նռնակի բեկորները վերցնելով իր վրա, անմահացել. 6 ամիս անց Ռուբենի մայրը վերադարձավ Արցախ

Գևորգյան Ռուբենը Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղից էր։ Առողջական խնդիրների պատճառով բանակ զորակոչվելը 2016 թվականից սկսած անընդհատ հետաձգվում էր։ 2019-ի ամառային զորակոչի վերջին օրը Ռուբենին այնուամենայնիվ զորակոչվում են բանակ և ծառայության է անցնում Արցախում՝ իր պապիկի հայրենիքում։

Որդու զոհվելուց 6 ամիս անց Ռուբենի մայրը վերադարձավ Արցախ և աշխատանքի անցավ զորամասերից մեկում» - Պանորամա | Հայաստանի նորություններ
Պատերազմի առաջին օրվանից Ռուբենը ներգրավված էր մարտական գործողություններում: Հոկտեմբերի 9-ից տղան դադարում է կապի դուրս գալ հարազատների հետ։ Երեկոյան լուրերով ցուցադրում են մի ռեպորտաժը, որտեղ խոսվում է թշնամու խրամատ մտնելու, կենդանի ուժ, զենք, զինամթերք ոչնչացնելու մասին, ու մայրն այդ ռեպորտաժում ճանաչում է որդուն։

Զանգում, բոլոր հարազատներին հայտնում է, որ՝ տեսեք, Ռուբենիս են ցույց տալիս։ Ռեպորտաժում իրոք Ռուբենն էր խոսում, բայց ցավոք նա զոհվել էր նախորդ երեկոյան և դրա համար էլ դադարել էր կապի դուրս գալ…

Havatum em qez, zinvor | Մամուլի խոսնակ - Անկախ հրապարակումների հարթակ
Առաջադրանք կատարելու համար Ռուբենն առաջինն էր արձագանքել։ Գործողոթյունից վերադառնալիս նկատում է, որ ընկերներից մեկը հետները չի, ետ է գնում, օգնում վիրավոր ընկերոջը։ Ետդարձի ճանապարհին նրանց վրա նռնակ են նետում, նա մարմնով ծածկում է ընկերոջն ու բեկորները վերցնելով իր վրա, անմահանում…
Որդու զոհվելուց 6 ամիս անց Ռուբենի մայրը վերադարձավ Արցախ և աշխատանքի անցավ զորամասերից մեկում։

Այժմ զինվորներիի համար հաց է թխում։ Նրանց համար Արցախը պապիկի հայրենիք էր, հիմա` սրբատեղի, իսկ Մարտունին՝ որդու արյունով օծված վայր։ Նա երբեք չչարացավ, Արցախը չանիծեց, բայց որդու ցավին ավելացավ նաև պապիկի` Հադրութի շրջանի Տումի գյուղի կորուստը…Հիշատակդ վառ, Ռուբեն ջան։ Հավերջ փառք քեզ։